ՄԱՇՏՈՑՅԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ Է ԱՅՑԵԼԵԼ ՀՀ-ՈՒՄ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ԽՐԻՍՏՈՍ ՍՈՖԻԱՆՈՊՈՒԼՈՍԸ

Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանի ուղեկցությամբ դեսպանը շրջել է թանգարանի սրահներում, ծանոթացել ժամանակավոր և մշտական ցուցադրություններին, հայերեն և այլալեզու ձեռագրերի նմուշներին, ինչպես նաև, այցելել հին ձեռագրերի վերականգնման բաժին։

Այցի ավարտին Արա Խզմալյանն առանձնազրույց է ունեցել բարձրաստիճան հյուրի հետ, քննարկել են ապագա համագործակցության հեռանկարները։

Կիսվել