ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՏՆՕՐԵՆԸ NAASR-ՈւՄ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ԸՆԹԱՑԻԿ ԵՎ ՀԵՌԱՆԿԱՐԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ
ԱՄՆ գործնական այցի շրջանակում 2024 թ. սեպտեմբերի 10-ին Մատենադարանի պատվիրակությունը հանդիպել է NAASR-ի (Հայկական ուսումնասիրությունների ու հետազոտությունների ազգային ասոցիացիա) հոգաբարձուների խորհրդի անդամներին և գործադիր մարմնի ղեկավարներին: Պատվիրակությանը ողջունել է կենտրոնի գիտական տնօրեն Մարկ Մամիկոնյանը: Ի պատիվ պատվիրակության` ներկաներին ցուցադրվեցին կենտրոնում պահվող հայերեն ձեռագրերը: Տնօրեն Արա Խզմալյանը ներկայացրեց Մատենադարանում տեղի ունեցող բարեփոխումները` հատկապես ընդգծելով Հայագիտական միջազգային