ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ ԲԱՑՎԵՑ «ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԱՐՎԵՍՏ ԵՎ ԱՐՀԵՍՏ» ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ-ՑՈՒՑԱՍՐԱՀԸ

Առաջին անգամ Մատենադարանի այցելուներին հնարավորություն կտրվի ամբողջական պատկերացում կազմելու մատյանների ստեղծման պատմության, բժշկագիտության մասին: Ծրագրի հիմքում Մատենադարանի բնագրական, մասնավորապես՝ բժշկագիտական և տոմարագիտական ուսումնասիրությունների, փորձարարական-կիրառական հետազոտությունների արդյունքներն են: Ցուցադրված նյութերը և բաղադրատոմսերն առնված են բացառապես ձեռագիր մատյաններից: Բացմանը ելույթ ունեցան Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը, Արվեստի բաժնի վարիչ, ծրագրի ղեկավար Նազենի Ղարիբյանը, ինչպես նաև աջակից կառույցների և

Կիսվել

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀՈԳԵՎՈՐ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՎԵՐԱԻՄԱՍՏԱՎՈՐՈՒՄ

Քանդակագործ Ռաֆֆի Ետալեանը Մատենադարանին է նվիրաբերել իր ստեղծագործական աշխատանքը՝ Հակոբ Մեղապարտի բրոնզաձույլ քանդակը։ «Մեղապարտի» բրոնզաձույլ հուշարձանը հեղինակը քանդակել էր 2012թ․-ին՝ հայկական առաջին տպագիր գրքի՝ «Ուրբաթագիրք» 500-ամյակի առիթով։ Արձանի բացման և օրհնության հանդիսավոր արարողությունն իրականացրել է Հռոմի Սրբազան Քահանայապետ Բենեդիկտոս XVI-ը։ Հուշարձանի բրոնզաձույլ քանդակը Վատիկանում Հռոմի Սրբազան Քահանայապետ Բենեդիկտոս XVI-ի հավաքածուի մի մասն է: Իր խոսքում

Կիսվել

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22-24-Ը ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ «ԲՆԱԳԻՐ ԵՎ ՄԵԿՆՈՒԹՅՈՒՆ․ ԱՆՏԻԿ ԵՎ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ԲՆԱԳՐԵՐԻ ՄԵԿՆԱԲԱՆՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ» ԱՄԵՆԱՄՅԱ ԵՐՐՈՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ

Մատենադարանի հյուրերի թվում էին անտիկ և միջնադարյան՝ բյուզանդական ու արևմտաեվրոպական մշակույթների հայտնի մասնագետներ և ուսանողներ, ինչպես նաև հայագետներ Մատենադարանից ու հայաստանյան այլ գիտական հաստատություններից։ Խիստ հագեցած աշխատանքային երեք օրվա ընթացքում ներկայացվեց մոտ հինգ տասնյակ զեկուցում, ծավալվեցին աշխույժ և արդյունավետ քննարկումներ։ Մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալու միմյանց աշխատանքին ու հետաքրքրությունների շրջանակին և հույս հայտնեցին, որ նման միջոցառումները

Կիսվել

ԱՐԺԵՔԱՎՈՐ ՁԵՌԱԳՐԵՐ ԸՆԾԱՅԱԲԵՐԱԾ ՆՎԻՐԱՏՈՒՆԵՐԸ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

Մատենադարանի ձեռագրական հավաքածուները համալրվել են 4 արժեքավոր ձեռագրով (18-րդ դարի Սաղմոսարան և Շարակնոց․ նվիրատու՝ Նշան և Մարիա Պագգալյաններ (Բեյրութ, Լիբանան) և 15-16-րդ դարերի Գանձարան և 18-րդ դարի Ժողովածու․ նվիրատու՝ Ֆիլադելֆիայի Հայ նահատակաց եկեղեցի)։ Նվիրատուները՝ Պագգալյան և Քեշիշյան ընտանիքները, այս առիիթով այցելել են Մատենադարան, ծանոթացել են նոր ցուցադրություններին , ձեռագրերի պահպանման ու վերականգնման համակարգերին, թվայնացման աշխատանքներին։

Կիսվել

«ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԿԵՐՊԱՐԱՆՔՆԵՐԸ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍԵՄԻՆԱՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԵՎ «ԱՐՄԵՆԻԱ ՎԱՅՆ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՂ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

Երկու կազմակերպությունների գործակցության արդյունքում ստեղծվել են «Սիրելից» և «Խնդալից» էլիքսիրները, որոնք վաճառվելու են Մատենադարանում և «Արմենիա Վայն» գինու գործարանի խանութում: Էլիքսիներների շնորհանդեսին սեմինարի մասնակիցներին՝ աշխարհի տարբեր երկրներից ժամանած հեղինակավոր վերականգնողներին, ողջույն խոսք են հղել Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը, «Արմենիա Վայն» ընկերության տնօրեն Վահագն Մկրտչյանը և Հայաստանի գինու պատմության թանգարանի ղեկավար Հայկ Գյուլամիրյանը: Հիշեցնենք, որ Մատենադարանի

Կիսվել

ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԿԵՐՊԱՐԱՆՔՆԵՐԸ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍԵՄԻՆԱՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ ՀՈՎԱՆԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ, ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ ԲԱՑՎԵՑ ՁԵՌԱԳՐԵՐԻ ԿԵՆՍԱՔԻՄԻԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆ

Ժապավենը կտրելու պատիվը վերապահվել էր ՀՀ ԿԳՄՍ նախարար, Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ժաննա Անդրեասյանին և ԱրարատԲանկի գործադիր տնօրեն Մհեր Անանյանին։ Լաբորատորիան որակապես նոր հարթության վրա է դնելու Մատենադարանի գործունեությունը ձեռագրերի վերականգնման ոլորտում և էապես նպաստելու է Մատենադարանի՝ որպես գրավոր ժառանգության վերականգնման միասնական կենտրոնի նոր ծրագրերի իրականացմանը, մասնավորաբար՝ աշխարհասփյուռ հոգևոր կենտրոնների ձեռագրական հավաքածուների վերականգնմանը։ Բացման արարողությանը

Կիսվել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՃԱՌԱԳՈՂ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ

Ս.թ. հոկտեմբերի 15-ին Մատենադարանի թանգարանում կբացվի նոր «Մատենադարանի ճառագող առաքելությունը» խորագրով ցուցադրություն։ Միջոցառումը կազմակերպվում է «Հիշողության կերպարանքները» 13-րդ ամենամյա միջազգային գիտագործնական սեմինարի շրջանակում։Ցուցադրությունը խորհրդանշականորեն հաստատում է այն փաստը, որ վերականգնման ոլորտում բացառիկ են Մատենադարանի դերն ու առաքելությունը, ինչպես նաև գործընկեր կառույցների հետ ձևավորված վստահելի փոխգործակցությունը։Ներկայացված ձեռագիր մատյանները, գեղանկարները, արխիվային փաստաթղթերը, ինքնագիր ստեղծագործություններն ու շատ այլ

Կիսվել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ ԸՆԹԱՆՈՒՄ Է «ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԿԵՐՊԱՐԱՆՔՆԵՐԸ» ԱՄԵՆԱՄՅԱ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍԵՄԻՆԱՐԸ

Ավելի քան 15 երկրից ժամանած շուրջ 40 մասնագետներ հանդես են գալիս զեկուցումներով, վերականգնման լաբորատորիայում մասնակցում վարպետության դասերի։ Մատենադարանի թանգարանում այսօր սեմինարի մասնակիցները ծանոթացել են հայերեն և այլալեզու ձեռագրական նմուշներին:

Կիսվել