Միջոցառումն իրականացվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Երևանի քաղաքապետարանի և Գիտությունների ազգային ակադեմիայի աջակցությամբ։
Ազատության հրապարակում անցկացվող գիտության փառատոնին Մատենադարանը ներկայացել է առանձին տաղավարով ու ցուցադրել թվայնացման, վերականգնման բաժինների նորարական սարքավորումները, ինչպես նաև, միջնադարյան բժշկագիտության, բնագիտության, ներկարարական նյութեր ու բաղադրատոմսեր։