ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԿԵՐՊԱՐԱՆՔՆԵՐԸ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍԵՄԻՆԱՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ ՀՈՎԱՆԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ, ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ ԲԱՑՎԵՑ ՁԵՌԱԳՐԵՐԻ ԿԵՆՍԱՔԻՄԻԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆ

Ժապավենը կտրելու պատիվը վերապահվել էր ՀՀ ԿԳՄՍ նախարար, Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ժաննա Անդրեասյանին և ԱրարատԲանկի գործադիր տնօրեն Մհեր Անանյանին։

Լաբորատորիան որակապես նոր հարթության վրա է դնելու Մատենադարանի գործունեությունը ձեռագրերի վերականգնման ոլորտում և էապես նպաստելու է Մատենադարանի՝ որպես գրավոր ժառանգության վերականգնման միասնական կենտրոնի նոր ծրագրերի իրականացմանը, մասնավորաբար՝ աշխարհասփյուռ հոգևոր կենտրոնների ձեռագրական հավաքածուների վերականգնմանը։

Բացման արարողությանը հաջորդել է «Մատենադարանի ճառագող առաքելությունը» խորագրով ցուցադրությունը, որտեղ ներկայացվել են Հայաստանի տարբեր կառույցների՝ Մատենադարանի աշխատակիցների վերականգնած նմուշները՝ ձեռագիր, կտավ, արխիվային փաստաթղթեր, թանգարանային այլ առարկաներ։

Ցուցադրության հայեցակարգը ներկայացրել են Մատենադարանի վերականգնման բաժնի ղեկավար Գայանե Էլիազյանը և թանգարանի ղեկավար Իվեթ Թաջարյանը։

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ԱրարատԲանկի գործադիր տնօրեն Մհեր Անանյանը։

Երեկոն ամփոփվել է «Ավետիս» լարային քառյակի ելույթով։

Միջոցառմանը ներկա էին դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, բարերաներ, մշակութային և հասարակական գործիչներ, գործընկեր կառույցների ղեկավարներ:

Կիսվել