«ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԿԵՐՊԱՐԱՆՔՆԵՐԸ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍԵՄԻՆԱՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԵՎ «ԱՐՄԵՆԻԱ ՎԱՅՆ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՂ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

Երկու կազմակերպությունների գործակցության արդյունքում ստեղծվել են «Սիրելից» և «Խնդալից» էլիքսիրները, որոնք վաճառվելու են Մատենադարանում և «Արմենիա Վայն» գինու գործարանի խանութում:

Էլիքսիներների շնորհանդեսին սեմինարի մասնակիցներին՝ աշխարհի տարբեր երկրներից ժամանած հեղինակավոր վերականգնողներին, ողջույն խոսք են հղել Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը, «Արմենիա Վայն» ընկերության տնօրեն Վահագն Մկրտչյանը և Հայաստանի գինու պատմության թանգարանի ղեկավար Հայկ Գյուլամիրյանը:

Հիշեցնենք, որ Մատենադարանի և «Արմենիա Վայն» ընկերության միջև ստորագրվել է հուշագիր: Ընկերությունը հանդիսանում է նաև Մատենադարանում կազմակերպվող միջոցառումների աջակիցը:

Կիսվել