ՄԱՇՏՈՑՅԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՁԵՌԱԳԻՐ ԵՎ ՏՊԱԳԻՐ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՆՈՐԱԳՈՒՅՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ «ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԿԵՐՊԱՐԱՆՔՆԵՐԸ» 13-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍԵՄԻՆԱՐԸ

«Հիշողության կերպարանքները» միջազգային սեմինարն իր շուրջն է համախմբում գրավոր ժառանգության պահպանման առաքելություն ունեցող աշխարհի կարևոր հաստատություններին: 13 տարիների ընթացքում հյուրընկալել է ավելի քան 130 միջազգային կառույց, հարյուրավոր մասնագետների, հաստատել նոր գործնական կապեր: Մատենադարանը Հայաստանում գրավոր ժառանգության վերականգնման միակ պրոֆեսիոնալ կենտրոնն է և՝ լավագույններից տարածաշրջանում: Ըստ Մատենադարանի զարգացման նոր ռազմավարության՝ ընդլայնվելու է Մատենադարանի պատասխանատվությունը գրավոր ժառանգության

Կիսվել

ԳՐԱԴԱՐԱՆԱՎԱՐԻ ՕՐ

Գրադարանավարի օրվա առթիվ այդ ոլորտում ունեցած նշանակալի ավանդի և երկարամյա աշխատանքային գործունեության համար Մատենադարանի ավագ գրադարանավար Քնարիկ Սարգսյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատվոգրով:

Կիսվել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՏՆՕՐԵՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ ՄԻՋԻՆ ԱՐԵՎԵԼՔԻ ԵՎ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՍԻԱՅԻ ԲԱԺՆԻ ՂԵԿԱՎԱՐ ԴՈԿՏՈՐ ՄԱՅՔԼ ԷՐԴՄԱՆԻՆ

Զրուցակիցները մեծապես կարևորել են բաժնի նախկին ղեկավար Վրեժ (Տեր Ներսես ավագ քահանա) Ներսեսյանի տասնամյակների ներդրումը հայ մշակույթի ուսումնասիրման և հանրայնացման գործում: Դոկտոր Էրդմանը գրադարանի ղեկավարության անունից հայտնել է պատրաստակամություն որակապես նոր հարթության վրա դնելու երկու կառույցների համագործակցությունը: Մասնավորաբար, ուղենշվել է գործակցության երեք հիմնական ուղղություն՝ համատեղ ցուցադրություններ, Բրիտանական գրադարանի հայերեն ձեռագրերի ցուցակների լրամշակում, ուսումնասիրություն և հրատարակում,

Կիսվել

ՆՈՐ ՍԱՐՔՈՎ ԿԲԱՑԱՀԱՅՏՎԵՆ ՁԵՌԱԳՐԱԳԻՏԱԿԱՆ ՆՈՐ ՇԵՐՏԵՐ

ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի տրամադրած դրամաշնորհի շրջանակում Մատենադարանը ձեռք է բերել ռենտգեն ֆլուորեսցենտային անալիզատոր (XRF Hitachi X-Met 8000 Optimum Geo) սարքավորում, որը հնարավորություն կտա պարզելու ձեռագիր մատյանների կազմերի ձևավորման, մանրանկարների և գրերի մեջ կիրառված մետաղական բաղադրիչներն ու դրանց չափաքանակը։ Սրանով կիրագործվի Մատենադարանի զարգացման ռազմավարության կարևոր դրույթներից մեկը, այն է՝ ձեռագրերի բովանդակային նկարագրությունից

Կիսվել

ՄԱՇՏՈՑՅԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԸ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-ԻՆ ԵՎ 2-ԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ «ԳԻՏՈՒԺ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆԸ

Միջոցառումն իրականացվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Երևանի քաղաքապետարանի և Գիտությունների ազգային ակադեմիայի աջակցությամբ։ Ազատության հրապարակում անցկացվող գիտության փառատոնին Մատենադարանը ներկայացել է առանձին տաղավարով ու ցուցադրել թվայնացման, վերականգնման բաժինների նորարական սարքավորումները, ինչպես նաև, միջնադարյան բժշկագիտության, բնագիտության, ներկարարական նյութեր ու բաղադրատոմսեր։

Կիսվել

ՄԱՇՏՈՑՅԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է «ՈԳԵՂԵՆ ԻՐԵՐ, ՀԱՎԵՐԺԱՑԱԾ ՊԱՏԿԵՐՆԵՐ. ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԵՎ ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ԳԱՆՁԵՐԸ» ԽՈՐԱԳՐՈՎ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Ցուցադրությանը ներկայացված են Մատենադարանում պահվող ապակե նեգատիվներ և դրանցից առաջին անգամ արտատպված լուսանկարներ, որոնք ունեն բացառիկ պատմական ու ազգագրական նշանակություն։ Ըստ լուսանկարների ընտրվել են նաև ցուցանմուշներ Մայր Աթոռ Սբ․ Էջմիածնի թանգարաններից, Հայաստանի պատմության թանգարանից և Հայաստանի ազգային պատկերասրահից։ Ցուցադրության նմուշներից շատերը հանրությանն են ներկայացվում առաջին անգամ: Բացման արարողությանը ներկա են եղել հոգևոր դասի ներկայացուցիչներ, մասնակից

Կիսվել