ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ ԵՆ ԱՅՑԵԼԵԼ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԻՆԱԼԿՈ (INALCO) ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԵՎ ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆԸ

2024 թ․ նոյեմբերի 9-ին Հիմնադրամի նախագահ Ֆիլիպ Ադվանին և գործադիր տնօրեն Առնո Ժենևուան՝ Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների ազգային ինստիտուտի (INALCO) դոցենտ, «Հիշատակարան» ՀԿ-ի գիտական տնօրեն Աննա Լեյլոյան-Եկմալյանի ուղեկցությամբ, շրջայց են կատարել Մատենադարանի ստորաբաժանումներում՝ ծանոթանալով նոր ցուցադրություններին, թվայնացման և վերականգնման բաժինների, ձեռագրերի կենսաքիմիական հետազոտությունների նորաստեղծ լաբորատորիայի աշխատանքներին։

Շրջայցի վերջում հյուրերը Մատենադարանի տնօրենի, վերջինիս տեղակալների և այլ պատասխատուների հետ քննարկել են համագործակցության հնարավոր ուղղությունները, որոնք ընդգրկում են մասնավորապես մասնագետների վերապատրաստումը, գրավոր ժառանգության վերականգնումը, համատեղ գիտական հետազոտությունները։

Ֆիլիպ Ադվանին ընդգծել է նշված ուղղություններով Մատենադարանի միջազգային հարթակ դառնալու լիարժեք հնարավորությունը և պատրաստակամություն հայտնել համատեղ մշակելու համագործակցության առարկայական ծրագիրը։

Ադվանին պաշտոնական հրավեր է փոխանցել տնօրենին՝ նոյեմբերին փոխադարձ այցով լինելու Հիմնադրամում։

Կիսվել