ՄԻՋՆԱԴԱՐԱԳԻՏԱԿԱՆ 10-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ

Նոյեմբերի 28-30-ը Մատենադարանում տեղի կունենա «Միջնադարագիտական 10-րդ միջազգային գիտաժողով»-ը (տե՛ս գիտաժողովի ծրագիրը), որին մասնակցելու են շուրջ երեք տասնյակ հետազոտղներ հայաստանյան և արտասհամանյան գիտակրթական տարբեր հաստատություններից:
Այս տարի լրանում է Մատենադարանի երիտասարդական գիտաժողովի 10-րդ հոբելյանական տարին։ Այդ կապակցությումբ, ինչպես ավելի վաղ հայտարարվել էր, գիտաժողովն այսուհետև հանդես կգա նոր՝ «Մատենադարանի միջնադարագիտական գիտաժողով» անվանումով:
Այս տարի առաջին անգամ գիտաժողովի շրջանակում տեղի կունենա նաև «ՊԱՐԼՕ ՏԷՐ-ՄԿՐՏԻՉԵԱՆ» ամենամյա մրցանակաբաշխությունը:
Մրցանակի հիմնադիր և հովանավոր, Ֆրեզնոյի պետական համալսարանի Հայագիտական ամբիոնի վարիչ պրոֆ. Պարլօ Տէր-Մկրտիչեանի համաձայնությամբ՝ այս տարի մրցանակաբաշխությունն ուղղված կլինի Մատենադարանի գիտահետազոտական ոլորտի խթանմանը: Տեղեկացնում ենք նաև, որ յուրաքանչյուր տարի նախատեսվում է անվանակարգերի ոլորտային փոփոխություն:


ԱՅՍ ՏԱՐՎԱ ԱՆՎԱՆԱԿԱՐԳԵՐՆ ԵՆ՝

  • ԳԻՏԱԿԱՆ ՄԵՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • ԳԻՏԱԿԱՆ ՀՈԴՎԱԾ
  • ԲՆԱԳՐԻ ԳԻՏԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ
Կիսվել