ԱՅԳ Է ԲԱՑՎՈՒՄ. ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԱՅԳՈՒ ՏԵՍԼԱԿԱՆԸ

Մատենադարանի լանջի հողատարածքն իր վերջին մերկ ձմեռն է անցկացնում։ Շուտով իր դարավանդային կանաչ ճեմուղիներով քայլելու են բոլոր Երևանցիները և մայրաքաղաքի հյուրերը։ Իսկ ի՞նչ գաղափարական ու տարածական բնութագիր է ունենալու ապագա այգին։ Ինչպե՞ս է այգին լրացնելու Մատենադարանի թանգարանային փորձառությունը և երկխոսության մեջ մտնելու ձեռագրական ժառանգության հետ։ Ինչպե՞ս է այգին կապվելու քաղաքի ավելի լայն կանաչ ցանցի և հանրային տարածքների հետ։ Սիրով հրավիրում ենք ձեզ ուսումնասիրելու այս հարցերը և ծանոթանալու երեք առաջարկվող այգիների տեսլականներին առաջիկա «Այգ է բացվում. Մատենադարանի այգու տեսլականը» խորագրով ցուցադրությանը, որը կբացվի փետրվարի 6-ին՝ ժամը 16։00-ին։

Ցուցադրությունը ներկայացնում է 2025 թ-ի նոյեմբերի 22-ին կայացած Մատենադարանի այգու նախագծման համաստեղծական աշխատարանի արդյունքերը և դրանց վերլուծության հիման վրա ստեղծված այգու երեք տեսլականները։ Աշխատարանին մասնակցել են 39 միջգիտակարգային մասնագետներ՝ արվեստագետներ, համադրողներ, ճարտարապետներ, քաղաքային պլանավորման ոլորտի ներկայացուցիչներ, լուսավորության և ոռոգման մասնագետներ, բուսաբաններ և բնապահպաններ, Մատենադարանի աշխատակիցներ, հումանիտար ոլորտի գիտնականներ, թաղամասի բնակիչներ։

Նախագիծը հիմնված է հանրային տարածքի նախագծման ներառական և մասնակցային մոտեցման վրա։ Համաստեղծական աշխատարանի և բաց երկխոսության միջոցով գործընթացը խթանել է մասնագետների միջև փոխգործակցությունը՝ ապահովելով, որ ապագա այգին արտացոլի հավաքական կարիքները և պատկերացումները` ձևավորելով նաև ընդհանուր պատկանելիության զգացում։

Համաստեղծական աշխատարանը նախաձեռնել են Մատենադարանն ու Armenia Tree Project-ը։ Աշխատարանն ու ցուցադրությունը նախագծել է AHA collective համադրողական գրասենյակը։ Ցուցադրությունը կգործի Մատենադարանի գիտական մասնաշենքի ճեմասրահում փետրվարի 6-ից մարտի 6-ը։ Ցուցադրությունը բաց կլինի երեքշաբթիից շաբաթ` ժամը 10։00-ից 18։00-ը։

Նախագծի ղեկավար, համադրող՝ Նայիրի Խաչատուրեան
Ճարտարապետ, քաղաքային պլանավորող՝ Կարին Պօղոսեան
Համադրողի օգնական՝ Արուսյակ Հովհաննիսյան
Գրաֆիկական ձևավորում եւ տառատեսակ [Plant Condensed]՝ Սարգիս Անտոնյան
«Քարե այգիներ»-ի հեղինակ՝ Տիգրան Փալազյան
Մանուկ նկարիչ՝ Տիգրան Քոչունց

Աշխատարանի վարողներ՝ Սոնա Կարապողոսյան, Արտավազդ Եղիազարյան, Անահիտ Մինասյան, Լուսինե Մինասյան

Աշխատարանի մասնակիցներ՝ Սարգիս Անտոնյան, Մուշեղ Միքայելյան, Անուշ Դավթյան, Մարի Ադամյան, Դավիթ Քոչունց, Արսեն Կարապետյան, Շանթ Շարոյան, Գարեգին Եղոյան, Կարեն Բալյան, Մանուշակ Տիտանյան, Արգինե Ղուլյան, Արամ Մովսիսյան, Վարդան Մելիքյան, Իվան Գասպարյան, Գեւորգ Զարոյան, Սերյոժա Ջիլավյան, Հարություն Ալպետյան, Վաչե Ջիհանյան, Ասյա Օսիպովա, Իզաբելլա Նիկողոսյան, Կարին Մխիթարյան, Կառլեն Մադոյան, Տիգրան Բայրամյան, Գարո Երիցյան, Ելենա Մուրադյան Արեւիկ Գրիգորյան, Էլիզաբեթ Շիրինյան, Արտավազդ Այվազյան, Իվեթ Թաջարյան, Էռնա Շիրինյան, Արմեն Սահակյան, Մերի Հարությունյան

Հանրային եւ մասնավոր հավաքածուներ՝ Արծվի Գրիգորյանի ընտանեկան արխիվ,
Ալեքսանդր Թամանյանի ընտանեկան արխիվ, Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան, Մատենադարանի թանգարան

Ռազմավարական գործընկերությունների եւ ազդեցության հարցերով տնօրեն՝ Մարինա Մխիթարյան, Armenia Tree Project
Մատենադարանի այգու աջակիցներ եւ հովանավորներ` Ջուդիթ Սարյան եւ Վիկտոր Զարուգյան

Կիսվել