ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ
Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարանի հարգելի աշխատակիցներ, սիրելի գործընկերներ, ամփոփում ենք 2025 թվականը, որ հաստատապես եղավ մեր համատեղ ջանքերով նվաճած արդյուքների, բարեփոխումների շարունակականության ու ենթակառուցվածքների արդիականացման, արտաքին հարաբերությունների հագեցած օրակարգի ու միջազգային վերադիրքավորման տարի: Բավական է նշել, որ կրկնապատկվել է միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում հրապարակումների թիվը, ունեցել ենք յոթ տասնյակ մասնակցություն արտասահմանյան միջազգային գիտաժողովներին, և, մյուս կողմից,










