ՄԵԿՆԱՐԿԵՑ «ՇՈՇԱՓԵԼՈՎ ՄԱՏՅԱՆՆԵՐԸ. ԱՄԵՆՔԻ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԸ» ՆԵՐԱՌԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ
Մատենադարանի զարգացման ծրագրի դրույթների համաձայն՝ ցուցադրական գործունեության կարևոր ուղղություններից մեկը ներառականությունն է։ Հայ օգնության ֆոնդի «Այո» ֆոնդահայթայթման հարթակի, ինչպես նաև «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի հովանավորությամբ, «Սարեր» մշակութային հասարակական կազմակերպության գործակցությամբ և համադրմամբ փորձագետ Սիփան Ասատրյանի, միջնադարյան մանրանկարչական գլուխգործոցներն այսուհետև հասանելի կլինեն տեսողության խնդիրներ ունեցող այցելուներին։ Ինչպես նշեց տնօրեն Արա Խզմալյանը՝ սա ոչ միայն կառավարչական և մասնագիտական








