ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ «ՏՆԿԱԲԱՆՈՒԹԻՒՆ ԿԱՄ ՓՂՈՐԱՅ ՀԱՅԱՍՏԱՆԻ» ԴԵՂԱԲՈՒՍԱԿԸ» ԳԻՐՔԸ
Մատենադարանի հրատարակչությունը «ՋԵՅ ԹԻ ԱՅ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ-ի աջակցությամբ լույս է ընծայել Մատենադարանի ավագ գիտաշխատող, բժշկական գիտությունների դոկտոր Ստելլա Վարդանյանի և Կարինե Մարջանյանի «Ստեփանոս Շահրիմանյանի «Տնկաբանութիւն կամ Փղորայ Հայաստանի» դեղաբուսակը» գիրքը։ Այն ներկայացնում է տարածաշրջանի առաջին ֆլորիստիկական գործի՝ Հայաստանի 800 դեղաբույսերի նկարագրություն պարունակող դեղաբուսակին նվիրված ուսումնասիրությունը։ Բժիշկ ու բուսաբան Ստեփանոս Շահրիմանյանի «Տնկաբանութիւն կամ Փղորայ Հայաստանի» դեղաբուսակը

