«ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅԱՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐԸ ՏԱՐԲԵՐ ՄՇԱԿՈՒՅԹՆԵՐՈՒՄ ԵՎ ԴՐԱՆՑ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ՓՈԽԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. 100-1500 ԹԹ.» ԽՈՐԱԳՐՈՎ ԳԻՏԱԺՈՂՈՎ
Մատենադարանի Ձեռագրագիտության բաժնի կրտսեր գիտաշխատող Տաթևիկ Ստեփանյանը 2025 թ. նոյեմբերի 24-26-ը Կրետեի Օրթոդոքս ակադեմիայում մասնակցել է «Քրիստոնեության դրսևորումները տարբեր մշակույթներում և դրանց փոխհարաբերություններն ու փոխազդեցությունները. 100-1500 թթ.» խորագրով գիտաժողովին: Հանդես է եկել «3-4-րդ դարերի համաքրիստոնեական վկաները հայկական Հայսմավուրքներում. ազգայի՞ն, թե՞ քրիստոնեական պատկանելություն» խորագրով զեկուցմամբ: Տ․ Ստեփանյանի մասնակցությունը հովանավորել է Հայագիտական ուսումնասիրությունների և հետազոտությունների ազգային ընկերակցությունը:

