ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ Է ԱՅՑԵԼԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
Արմեն Գրիգորյանը հիմնական և ժամանակավոր ցուցադրություններին ծանոթանալուց զատ՝ ծանոթացել է նաև անվտանգային և վերականգնման ենթակառուցվածքներին, այցելել է ձեռագրերի կենսաքիմիական հետազոտությունների լաբորատորիա: Անվտանգության խորհրդի քարտուղարը մեծապես կարևորել է Մատենադարանի հավաքածուների համաքրիստոնեական նշանակությունը և կառույցի առաքելությունը այդ արժեքների միջազգայնացման գործում:

