
Մատենադարանը և ՌԴ ԳԱ Համաշխարհային գրականության ինստիտուտը կազմակերպում են «Բնագիր և մեկնություն․ անտիկ և միջնադարյան բնագրերի մեկնաբանության խնդիրներ» թեմայով հինգերորդ միջազգային գիտաժողովը:
Զեկուցումները կարող են վերաբերել հին ու միջնադարյան բնագրերի կամ դրանց առանձին հատվածների նոր մեկնաբանմանը՝ բնագրագիտական, հնագրագիտական, լեզվաբանական, պատմագիտական, գրականագիտական և փիլիսոփայական տեսանկյուններից, ինչպես նաև մեկնության տեսության խնդիրների և դարավոր մեկնողական ավանդույթի քննությանը:
Գիտաժողովի լեզուներն են անգլերենը և ռուսերենը:
Խնդրում ենք մասնակցության հայտ ներկայացնելու համար մինչև 2026 թ․ հուլիսի 15-ը ուղարկել զեկուցման վերնագիրն ու 400–500 բառից բաղկացած սեղմագիրը հետևյալ հասցեներով՝
Գոհար Մուրադյան [email protected]
Վսեվոլոդ Զելչենկո [email protected]
Բորիս Նիկոլսկի, [email protected]
Նիկոլայ Գրինցեր, [email protected]
