«ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԿԵՐՊԱՐԱՆՔՆԵՐԸ․ ՁԵՌԱԳԻՐ ԵՎ ՏՊԱԳԻՐ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՆՈՐԱԳՈՒՅՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԸ» 15-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՍԵՄԻՆԱՐ

Ապրիլի 28-ից մայիսի 1-ը ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Հայաստանում ԵՄ պատվիրակության աջակցությամբ Մատենադարանում տեղի կունենա «Հիշողության կերպարանքները․ ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանման և վերականգնման նորագույն տեխնոլոգիաները» խորագրով 15-րդ միջազգային հոբելյանական սեմինարը, որի բացման պաշտոնական արարողությանը տեղի կունենա ապրիլի 28-ին՝ ժամը 10։00-ին, Մատենադարանի «Հրաչյա Թամրազյան» դահլիճում։ Մատենադարանում կհյուրընկալվեն աշխարհի 16 երկրների 34 մասնակից։ Հատուկ ուշադրություն է դարձվել կոնֆլիկտային և հետկոնֆլիկտային

Կիսվել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ «ՍՈՒՐԲԳՐԱՅԻՆ ԳԻՏԵԼԻՔԻ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ ՎԱՂ ԱՐԴԻ ՇՐՋԱՆԻ ԱՐԵՎԵԼԱՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎԸ

Սույն թվականի մայիսի 13-14-ը Մատենադարանում տեղի կունենա “Scriptural Knowledge Transmission Among Eastern Christians in the Early Modern Ottoman World” («Սուրբգրային գիտելիքի փոխանցումը վաղ արդի շրջանի արևելաքրիստոնեական համայնքներում») խորագրով աշխատաժողովը, որը նվիրված է վաղ արդի շրջանում (15-18-րդ դդ.) արևելաքրիստոնեական համայնքներում գրավոր և բանավոր կրոնական գիտելիքի ստեղծմանը, շրջանառությանը, փոխանակմանն ու ներկայացմանը բազմակրոն Օսմանյան կայսրությունում և դրանից դուրս։

Կիսվել

ՀՈԳԵՎՈՐ ՔԱՐՏԵԶԻ ԱՐԱՀԵՏՆԵՐՈՎ. ՀԱՅԿԱԿԱՆ ՁԵՌԱԳՐԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԸ՝ ՄԱԴՐԻԴԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ․ «ՀԱՅԱԳԻՏԱԿ»

Մադրիդի Ազգային գրադարանում, Մաշտոցյան Մատենադարանի և ՀՀ ԿԳՍՄ նախարարության նախաձեռնությամբ, բացվել է «Հոգևոր քարտեզի արահետներով. հայկական ձեռագրական արվեստը» խորագրով ցուցադրությունը: Այն ներառում է 9-19-րդ դարի միջնադարյան ձեռագրեր, որոնք ստեղծվել են հայկական գրչության տարբեր կենտրոններում: Իսպանացի արվեստասերների շրջանում արդեն իսկ մեծ հետաքրքրություն առաջացրած ցուցահանդեսի առանցքային նմուշներից են հայկական ինքնատիպ տառատեսակները, մասնավորապես՝ թռչնագրերը, և նշանավոր Շուխունց խնդրակատար

Կիսվել