
Ապրիլի 28-ից մայիսի 1-ը ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Հայաստանում ԵՄ պատվիրակության աջակցությամբ Մատենադարանում տեղի կունենա «Հիշողության կերպարանքները․ ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանման և վերականգնման նորագույն տեխնոլոգիաները» խորագրով 15-րդ միջազգային հոբելյանական սեմինարը, որի բացման պաշտոնական արարողությանը տեղի կունենա ապրիլի 28-ին՝ ժամը 10։00-ին, Մատենադարանի «Հրաչյա Թամրազյան» դահլիճում։
Մատենադարանում կհյուրընկալվեն աշխարհի 16 երկրների 34 մասնակից։ Հատուկ ուշադրություն է դարձվել կոնֆլիկտային և հետկոնֆլիկտային երկրներից վերականգնման և պահպանման մասնագետների մասնակցությանը սեմինարին:
Տե՛ս ծրագիրը:
