
Ս.թ. ապրիլի 8-11-ը Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում` Իսլամական քաղաքակրթության կենտրոնում, տեղի է ունեցել «Ամիր Թեմուրի և թեմուրյան քաղաքակրթության դերն ու նշանակությունը համաշխարհային պատմության և մշակույթի մեջ» խորագրով միջազգային գիտաժողով։
Գիտաժողովին մասնակցել են Արևելագիտության բաժնի գիտաշխատողներ Անի Ժ․ Ավետիսյանը և Վեներա Ռ․ Մակարյանը՝ «Մատենադարանի Արաբատառ ձեռագրերի հավաքածուի չաղաթայերեն և թեմուրյան ժամանակաշրջանի արաբերեն ձեռագրերը» զեկույցով։
Գիտաժողովին մասնակցել են շուրջ 20 երկրներից ժամանած ավելի քան 300 առաջատար գիտնականներ, փորձագետներ, միջազգային կազմակերպությունների, հետազոտական ինստիտուտների, մշակութային հաստատությունների ներկայացուցիչներ։
