
Սեմինարը հյուրընկալել է աշխարհի 16 երկրից 36 մասնակցի։ Հատուկ ուշադրություն է դարձվում կոնֆլիկտային և հետկոնֆլիկտային երկրներից վերականգնման և պահպանման մասնագետների մասնակցությանը:
Սեմինարի բացմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը և Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը:
Նախարար Ժաննա Անդրեասյանը ՀՀ ԿԳՄՍ Ոսկե մեդալով պարգևատրել է սեմինարի երկարամյա մասնակից, ԱՄՆ կոնգրեսի գրադարանի աշխատակից Թամարա Օհանյանին:
Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել «Հայկական մանրանկարչական արվեստ» նամականիշի մարման, ինչպես նաև, Մատենադարանի Արաբատառ ձեռագրերի ուսումնասիրման և վերականգնման լաբորատորիայի բացման հանդիսավոր արարողությունները:
Տե՛ս ծրագիրը:








