ՆԱՏՕ-Ի ՊԱՏՎԻՐԱԿՈւԹՅԱՆ ԱՅՑԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

Հոկտեմբերի 21-ին Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի նորանշանակ հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինայի գլխավորած պատվիրակությունն այցելեց Մաշտոցյան Մատենադարան: Հյուրերը՝ Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի ուղեկցությամբ շրջայց կատարեցին թանգարանային համալիրում, ծանոթացան հայ միջնադարյան մատենագրությանը, Արցախի ձեռագրական ժառանգությանը:

Կիսվել

ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԶԵԿՈՒՑՈՂՆԵՐԻ ԽՄԲԻ (GR-DEM) ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՅՑԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

Հոկտեմբերի 19-ին Եվրոպական Խորհրդարանում ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Ն.Գ. Պարույր Հովհաննիսյանի ուղեկցությամբ Մաշտոցյան Մատենադարան այցելեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ժողովրդավարության հարցերով զեկուցողների խմբի ղեկավար, ԵԽ-ում Շվեդիայի մշտական ներկայացուցիչ, Ն.Գ. դեսպան Մարթեն Էհնբերգը և նրա գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին ԵԽ-ում Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Անդորրայի, Էստոնիայի, Իսլանդիայի, Շվեյցարիայի, Ռուսաստանի, դեսպանները և ԵԽ քարտուղարության ներկայացուցիչները: Հյուրերը՝ Մատենադարանի տնօրեն

Կիսվել

ՖՐԱՆՍԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԻ ԱՅՑԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

Հոկտեմբերի 15-ին ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Ն.Գ. Անն Լույոն այցելեց Մաշտոցյան Մատենադարան։ Հյուրը շրջայց կատարեց թանգարանային համալիրում, ծանոթացավ հայ միջնադարյան մատենագրությանը, այնուհետև Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի հետ զրույց կայացավ հայ-ֆրանսիական գիտամշակութային համագործակցության հեռանկարների շուրջ։

Կիսվել

Մարտեն Իրշի գլխավորած պատվիրակությունը այցելեց Մատենադարան

Ֆրանս-հայկական գիտաբժշկական համաժողովի մասնակցության նպատակով Հայաստանում գտնվող «Հանրային աջակցություն-Փարիզի հիվանդանոցներ» Եվրոպայի ամենախոշոր հիվանդանոցային խմբի գլխավոր տնօրեն Մարտեն Իրշի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 13-ին այցելեց Մաշտոցյան Մատենադարան։ Հյուրերը՝ Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի ուղեկցությամբ շրջայց կատարեցին թանգարանային համալիրում, մեծ հետաքրքրությամբ ծանոթացան հայ միջնադարյան մատենագրությանը։Մեր շնորհակալությունն ենք հայտնում ֆրանսիացի մասնագետներին՝ Արցախի վերջին հակամարտության ընթացքում տուժած զինծառայողներին աջակցություն ցուցաբերելու համար:

Կիսվել

ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ԱՅՑԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

Հոկտեմբերի 13-ին Հնդկաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ն.Գ. Սուբրամանյամ Ջայշանկարի գլխավորած պատվիրակությունն այցելեց Մաշտոցյան Մատենադարան: Հյուրերը՝ Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի ուղեկցությամբ շրջայց կատարեցին թանգարանային համալիրում, մեծ հետաքրքրությամբ ծանոթացան հայ միջնադարյան մատենագրությանը, Արցախի ձեռագրական ժառանգությանը, ինչպես նաև Մատենադարանում պահվող այլալեզու, այդ թվում Հնդկաստանում ստեղծված ձեռագրերին: Պատվիրակությանը ներկայացվեցին նաև Մադրասում տպված հայերեն հնատիպ գրքեր և հնագույն հայերեն

Կիսվել

ԻՎԱՆ ԿՈՐՉՈԿԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՅՑԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

Սեպտեմբերի 14-ին Սլովակիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարար Իվան Կորչոկի գլխավորած պատվիրակությունն այցելեց Մաշտոցյան Մատենադարան: Հյուրերը մեծ հետաքրքրությամբ ծանոթացան հայ միջնադարյան մատենագրությանը, Արցախի ձեռագրական ժառանգությանը:

Կիսվել

ՆԱՏԱԼԻ ԼՈՒԱԶՈՅԻ ԱՅՑԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

Հուլիսի 21-ին Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ն.Գ. պարոն Ժոնաթան Լաքոտի ուղեկցությամբ Մաշտոցյան Մատենադարան այցելեց Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Նատալի Լուազոն: Հյուրերը՝ Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի ուղեկցությամբ շրջայց կատարեցին թանգարանային համալիրում, ծանոթացան հայ միջնադարյան մատենագրությանը, Արցախի ձեռագրական ժառանգությանը, ինչպես  նաև Մատենադարանում պահվող այլալեզու ձեռագրերին:

Կիսվել

ԻՏԱԼԱԿԱՆ ԱՌԱՋԱՏԱՐ ԼՐԱՏՎԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԱՅՑԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական 22-րդ փառատոնի շրջանակում Երևանում գտնվող Չիկագոյի սիմֆոնիկ նվագախմբի և «Լուիջի Քերուբինի» երիտասարդական նվագախմբի գլխավոր դիրիժոր, Հռոմի օպերայի պատվավոր տնօրեն Ռիկարդո Մուտիին ուղեկցող իտալական մի շարք առաջատար լրատվական գործակալությունների աշխատակիցներ հուլիսի 3-ին այցելեցին Մաշտոցյան Մատենադարան: Հյուրերը՝ Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի ուղեկցությամբ շրջայց կատարեցին թանգարանային համալիրում, ծանոթացան հայ միջնադարյան մատենագրությանը, Արցախի ձեռագրական ժառանգությանը,

Կիսվել

ՔՈՎԵՆԹՐԻԻ ԵՊԻՍԿՈՊՈՍ ՔՐԻՍՏՈՖԵՐԻ ԱՅՑԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

Հունիսի 17-ին Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանի ուղեկցությամբ Մաշտոցյան Մատենադարան այցելեց Լորդերի պալատի անդամ, Քովենթրիի եպիսկոպոս Քրիստոֆերը։ Հանդիպում տեղի ունեցավ Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի հետ:Այցի վերջում հյուրերը ՝ Մատենադարանի տնօրենի ուղեկցությամբ շրջայց կատարեցին թանգարանային համալիրում, ծանոթացան Արցախի ձեռագրական ժառանգությանը:

Կիսվել

Դմիտրի Հասրաթյանի և Յակոբ Խետագուրովի այցը Մատենդարան

Հունիսի 16-ին Մաշտոցյան Մատենադարան այցելեցին Հյուսիսային Օսեթիայի Հանրապետության պատմության և հնագիտության ինստիտուտի գիտաշխատող Դմիտրի Հասրաթյանը և Օսեթիայի ալանական եկեղեցու ավագերեց Յակոբ Խետագուրովը։ Հյուրերին ընդունեց Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը։ Քննարկվեցին հայ-ալանական պատմական հարաբերություններին վերաբերող հարցեր։ Կողմերը պայմանավորվեցին գործնական քայլեր իրականացնել հայ-օսական գիտական կապերի զարգացման ուղղությամբ։

Կիսվել