ԻՏԱԼԱԿԱՆ ԱՌԱՋԱՏԱՐ ԼՐԱՏՎԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԱՅՑԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական 22-րդ փառատոնի շրջանակում Երևանում գտնվող Չիկագոյի սիմֆոնիկ նվագախմբի և «Լուիջի Քերուբինի» երիտասարդական նվագախմբի գլխավոր դիրիժոր, Հռոմի օպերայի պատվավոր տնօրեն Ռիկարդո Մուտիին ուղեկցող իտալական մի շարք առաջատար լրատվական գործակալությունների աշխատակիցներ հուլիսի 3-ին այցելեցին Մաշտոցյան Մատենադարան: Հյուրերը՝ Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի ուղեկցությամբ շրջայց կատարեցին թանգարանային համալիրում, ծանոթացան հայ միջնադարյան մատենագրությանը, Արցախի ձեռագրական ժառանգությանը, նաև Մատենադարանում պահվող այլալեզու ձեռագրերին, մասնավորապես՝ հայ-իտալական դարավոր մշակութային կապերի մասին վկայող ձեռագրերին, վավերագրերին ու հնատիպ գրքերին։Այցի շրջանակներում հյուրերը եղան նաև Մատենադարանի վերականգնման բաժնում, ծանոթացան ձեռագրերի վերականգնման աշխատանքներին

Կիսվել