ԼՈւՅՍ Է ՏԵՍԵԼ «ԲԱՆԲԵՐ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ» ՀԱՆԴԵՍԻ 31-ՐԴ ՀԱՄԱՐԸ

Սույն համարում ընդգրկված են պատմության և արվեստագիտության հարցեր լուսաբանող հոդվածներ, Մխիթար Գոշի 900-ամյակին (2020, 10-11.12) և Երիտասարդական 6-րդ (2020, 26-28.11) ՝ Գևորգ Աբգարյանի 100-ամյակին նվիրված գիտաժողովների նյութեր, ինչպես նաև հրապարակումներ, հաղորդում, բանավեճ, գրախոսություններ և մահախոսականներ։ Համարի թվային տարբերակը տե՛ս այստեղ:

Կիսվել

Lույս է տեսել «Օտար աղբյուրները Հայաստանի և հայերի մասին» մատենաշարի 20-րդ հատորը

Մատենադարանի գիտական խորհրդի որոշմամբ լույս է տեսել «Օտար աղբյուրները Հայաստանի և հայերի մասին» մատենաշարի 20-րդ հատորը (Արաբական աղբյուրներ Դ), որում լուսաբանված են ԺԳ-ԺԶ դարերի մամլուքյան պատմագրական ավանդույթի սկզբնաղբյուրները:Գիրքը նվիրված է հայ-մամլուքյան քաղաքական և դիվանագիտական հարաբերությունների ուսումնասիրության համար կարևորություն ներկայացնող արաբալեզու սկզբնաղբյուրներին։ Աշխատանքի հիմնական մասում ներկայացված են թարգմանական քաղվածքներ Մամլուքյան պետության գահին նստած երեք սուլթանների օրոք

Կիսվել

Ասպիրանտուրայի ընդունելություն

«Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտը հայտարարում է 2021 թ., հեռակա ուսուցմամբ (անվճար հիմունքներով) ասպիրանտուրայի ընդունելություն, 1 տեղ հայ դասական գրականություն Ժ.01.01- մասնագիտության գծով: Փաստաթղթերն ընդունվում են մինչև ս.թ. օգոստոսի 23-ից սեպտեմբերի 8-ը՝ ժամը 16։30 ներառյալ, հետևյալ հասցեում՝ ք. Երևան, Մաշտոցի պող. 53, «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ, 310 աշխատասենյակ:

Կիսվել