Ասպիրանտուրայի ընդունելություն

«Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտը հայտարարում է 2021 թ., հեռակա ուսուցմամբ (անվճար հիմունքներով) ասպիրանտուրայի ընդունելություն, 1 տեղ հայ դասական գրականություն Ժ.01.01- մասնագիտության գծով: Փաստաթղթերն ընդունվում են մինչև ս.թ. օգոստոսի 23-ից սեպտեմբերի 8-ը՝ ժամը 16։30 ներառյալ, հետևյալ հասցեում՝ ք. Երևան, Մաշտոցի պող. 53, «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ, 310 աշխատասենյակ: Մասնագիտական քննությունները ս.թ. սեպտեմբերի 10-15-ը:

Տեղեկությունների համար դիմել վերոնշյալ հասցեով, 303 աշխատասենյակ:

Հեռ. 010/ 513-013, 513-008 ՏՆՕՐԻՆՈՒԹՅՈՒՆ

Կիսվել