ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մատենադարանի գիտաշխատող Կարինե Մոսիկյանի աշխատասիրությամբ լույս է տեսել Նեմեսիոս Եմեսացու «Յաղագս բնութեան մարդոյ» գիրքը:
  Դ. դարի բժիշկ փիլիսոփա Նեմեսիոս Եմեսացու «Յաղագս բնութեան մարդոյ» երկը հունաբան հայերեն են թարգմանել Ստեփանոս Սյունեցին և Դավիթ Հյուպատոսը 717 թ. Կոստանդնուպոլսում: Այն մեծ ազդեցություն է ունեցել հայ միջնադարյան մարդակազմական և բժշկագիտական մտքի ձևավորման և զարգացման վրա:
  Երկի հայերեն թարգմանության բնագիրը կազմվել է Երևանի Մատենադարանի 13 հնագույն ձեռագրերի, Երուսաղեմում պահվող հմր. 1862 ձեռագրի (մեզ հասածներից ամենահինը՝ ԺԱ. դար), վենետիկյան վեց գրչագրի համեմատությամբ կազմված 1889 թ. հրատարակված բնագրի հիման վրա՝ հունարեն սկզբնագրի համեմատությամբ:
  Գիրքը պարունակում է նաև վերլուծական առաջաբան, ընդարձակ ծանոթագրություններ, եզրերի և բառային նորաբանությունների բառարան:
  Գրքի խմբագիրներն են՝ բանաս. գիտ. դոկտոր Գոհար Մուրադյանը և բժշկ. գիտ. դոկտոր Ստելլա Վարդանյանը: Գիրքը տպագրվել է Մատենադարանի գիտական խորհրդի որոշմամբ և «Ջեյ Թի Այ Արմենիա» ՓԲԸ-ի աջակցությամբ:
  Գրքի թվային (PDF) տարբերակը տե՛ս Թվային գրադարան բաժնում:

Կիսվել