ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Մատենադարանի գիտաշխատող Կարինե Մոսիկյանի աշխատասիրությամբ լույս է տեսել Նեմեսիոս Եմեսացու «Յաղագս բնութեան մարդոյ» գիրքը: Դ. դարի բժիշկ փիլիսոփա Նեմեսիոս Եմեսացու «Յաղագս բնութեան մարդոյ» երկը հունաբան հայերեն են թարգմանել Ստեփանոս Սյունեցին և Դավիթ Հյուպատոսը 717 թ. Կոստանդնուպոլսում: Այն մեծ ազդեցություն է ունեցել հայ միջնադարյան մարդակազմական և բժշկագիտական մտքի ձևավորման և զարգացման վրա: Երկի հայերեն թարգմանության բնագիրը