Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլաթ Իմանբաևի այցը Մատենադարան

Ապրիլի 20-ին Հայաստանում Ղազախստանի պատվավոր հյուպատոս Արամ Աբրահամյանի ուղեկցությամբ Մաշտոցյան Մատենադարան այցելեց Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլաթ Իմանբաևը: Հանդիպում տեղի ունեցավ Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի, Վերականգնման բաժնի վարիչ Գայանե Էլիազյանի և նույն բաժնի աշխատակիցների հետ: Քննարկվեցին ցուցահանդեսների կազմակերպման և գիտական համատեղ աշխատանքների հնարավորությունները: Պատվո հյուպատոս Արամ Աբրահամյանը Վերականգնման բաժնին նվիրեց արծաթագործական սեղաններ հարակից

Կիսվել

ՖՐԱՆՍՈՒԱ-ՔՍԱՎԻԵ ԲԵԼԱՄԻԻ ԱՅՑԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

Ապրիլի 5-ին Մաշտոցյան Մատենադարան այցելեց Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա-Քսավիե Բելամին: Հյուրը Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի ուղեկցությամբ շրջայց կատարեց թանգարանային մասնաշենքում, ծանոթացավ նաև Արցախի ձեռագրական ժառանգությանը:

Կիսվել

ՆԻԿՈ ՍԽԵՐՄԵՐՍԻ ԱՅՑԸ ՄԱՇՏՈՑՅԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

Մարտի 24-ին Մաշտոցյան Մատենադարան այցելեց Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկո Սխերմերսը: Հյուրը՝ Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի ուղեկցությամբ շրջայց կատարեց թանգարանային համալիրում, ծանոթացավ նաև վերջերս բացված Արցախի ձեռագրերին նվիրված ցուցահանդեսին։

Կիսվել

ԻԻՀ դեսպանատան մշակույթի խորհրդական Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբային այցելեց Մատենադարան

Մարտի 17-ին Մաշտոցյան Մատենադարան այցելեց Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան մշակույթի խորհրդական Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբային։ Հանդիպում կայացավ Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի, միջազգային կապերի բաժնի վարիչ Վարդի Քեշիշյանի և արևելագիտության բաժնի գիտաշխատողների հետ։ Քննարկվեցին գիտական, գիտատեխնիկական ու մշակութային համագործակցության մի շարք հարցեր։ Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբային այցի վերջում եղավ թանգարանային մասնաշենքում, նաև ծանոթացավ Արցախի ձեռագրական ժառանգությանը։

Կիսվել

Բեռնար Քուշների այցը Մատենադարան

Փետրվարի 27-ին Նոբելյան մրցանակի դափնեկիր «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության համահիմնադիր, բժիշկ, Ֆրանսիայի նախկին արտգործնախարար (2007-2010թթ.), «Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովի անդամ Բեռնար Քուշները այցելեց Մաշտոցյան Մատենադարան: Այցի ընթացքում Քուշներին ուղեկցում էին «Միջազգային համերաշխություն» (Solidarités International) կազմակերպության հիմնադիր Ալան Բուանեն, Ֆրանսիացի հետազոտողների միության (Société des Explorateurs Français) նախկին նախագահ Պատրիս Ֆրանսեսկին և «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության գործադիր տնօրեն

Կիսվել

Թոմաշ Լեխ Բուչեկի այցը Մատենադարան

Փետրվարի 25-ին լեհ քաղաքական գործիչ Թոմաշ Լեխ Բուչեկը փաստաբան Բաբկեն Խանզադյանի ուղեկցությամբ այցելեց Մաշտոցյան Մատենադարան: Բուչեկը «Ադրբեջանական ռազմական հանցավոր գործողություններ՝ Արցախ 2020» աշխատության հեղինակն է, ով բազմիցս անդրադարձել և խստորեն դատապարտել է հայերի դեմ ադրբեջանական վայրագությունները:Հյուրերը Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի ուղեկցությամբ շրջայց կատարեցին թանգարանային համալիրում, ծանոթացան նաև Արցախի ձեռագրական ժառանգությանը:

Կիսվել

Շառլ Պերսոնազի գլխավորած պատվիրակությունը այցելեց Մատենադարան

Փետրվարի 2-ին Մաշտոցյան Մատենադարան այցելեց Ֆրանսիայի Մշակույթի նախարարության ենթակայությամբ գործող Ժառանգության ազգային ինստիտուտի (ԺԱԻ) տնօրեն Շառլ Պերսոնազի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերը շրջայց կատարեցին թանգարանային համալիրում, ծանոթացան հայ ձեռագրական ժառանգությանը: Այցի շրջանակներում եղան նաև Մատենադարանի վերականգնման բաժնում, ծանոթացան ձեռագրերի վերականգնման աշխատանքերին: Շրջայցի ավարտին պատվիրակությունը Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի հետ քննարկեց գիտական ու գիտատեխնիկական համագործակցության ծրագրեր:

Կիսվել

Իրանի ԱԳ նախարարի տիկնոջ այցը Մաշտոցյան Մատենադարան

Հունվարի 27-ին ՀՀ ԱԳՆ նախարարի տիկին Գայանե Մոկացյանի ուղեկցությամբ Մաշտոցյան Մատենադարան այցելեց Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳՆ տիկին Մարիամ Իմանիեի գլխավորած պատվիրակությունը։ Հյուրերը՝ Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի ուղեկցությամբ շրջայց կատարեցին թանգարանային համալիրում, ծանոթացան Արցախի ձեռագրական ժառանգությանը։Արվեստաբան Իվեթ Թաջարյանը ներկայացրեց Մատենադարանում պահվող պարսկական ձեռագրերը և իրանահայ հայր ու որդի արվեստագետներ լուսանկարիչ Անթուան Սևրուգինի և գեղանկարիչ Անդրե Սևրուգյանի

Կիսվել

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՏՆՕՐԵՆԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնի հիմնադրման 5-ամյակի կապակցությամբ, ընդունել է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի գլխավորած պատվիրակությանը։

Կիսվել

Մոլդովայի Հանրապետության խորհրդարանի նախագահի այցը Մաշտոցյան Մատենադարան

Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Մոլդովայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Զինաիդա Գրեչանիի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 25-ին այցելեց Մաշտոցյան Մատենադարան։ Հյուրերին դիմավորեց Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը: Հյուրերը շրջայց կատարեցին Մատենադարանի թանգարանային համալիրում: Այցի ավարտին Զինաիդա Գրեչանին և պատվիրակության անդամները նշեցին, որ խորապես տպավորված են հայ ձեռագրական հարուստ մշակույթով։

Կիսվել