ՄԱՇՏՈՑՅԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ Է ԱՅՑԵԼԵԼ ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ՎԱՀԱԳՆ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆԸ

ՀՀ Նախագահ Վահագն Խաչատուրյանը շրջայց է կատարել Մատենադարանի թանգարանի ցուցասրահներում, ծանոթացել է թվայնացման և վերականգնման բաժինների աշխատանքին, եղել է ձեռագրապահոցում:

ՀՀ Նախագահին մանրամասն ներկայացվել է ցուցադրությունների դիվերսիֆիկացման ծրագիրը, թվայնացման բնագավառում միջազգային գործընկերների հետ իրականացվող հետազոտական աշխատանքները, վերականգման և թվայնացման բաժինների նյութատեխնիկական բազայի արդիականացման ընթացքը:

Անդրադարձ է կատարվել մասնավորաբար Մատենադարանի տնօրենության ապրիլի 5֊10 Իտալիա գործուղման արդյունքներին, ինչպես նաև հուլիսի 19 ֊22 Մատենադարանում կայանալիք առաջին հայագիտական միջազգային կոնգրեսի նպատակներին և ակնկալվող արդյունքներին։

Նախագահը դրական է գնահատել Մատենադարանում իրականացվող բարեփոխումները և հաջողություն մաղթել բոլոր նախաձեռնություններին։

Կիսվել