ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ ԵՆ ԱՅՑԵԼԵԼ ԵԳԻՊՏՈՍԻ ԱՐԱԲԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱՐԱՐ ԽԱԼԵԴ ԱԼ ԷՆԱՆԻՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԵԱՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ Ն.Գ. ՏԿՆ. ՍԵՐԵՆԱԴ ՄՈՒՀԱՄԵԴ ՍՈԼԻՄԱՆ ԳԱՄԻԼԸ

Տնօրեն Արա Խզմալյանի ուղեկցությամբ հյուրերը շրջեցին Մատենադարանի ցուցասրահներում, այցելեցին արխիվապահոց և Վերականգնման բաժին:

Առանձնազրույցի ընթացքում տնօրենն անդրադարձավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի առաջիկա ընտրություններին, որին առաջադրվել է Խալեդ Ալ Էնանիի թեկնածությունը, և Մատենադարանի անունից մաղթեց բարեհաջող արդյունքներ:

Ներկայացվեց նաև Եգիպտոսի Ալեքսանդրիայի գրադարանի հետ առաջիկայում ստորագրվելիք հուշագրի հիմնական դրույթները, որոնք վերաբերում են բարձր տեխնոլոգիաների, գիտահետազոտական աշխատանքների և կրթական ծրագրերի ոլորտներին:

Դեսպան Ն.Գ. տկն. Սերենադ Մուհամեդ Սոլիման Գամիլը և պարոն Խալեդ Ալ Էմանին հայտնեցին շնորհակալություն ջերմ ընդունելության և բացառիկ տպավորությունների համար և պատրաստակամություն՝գործնական համակողմանի աջակցություն ցուցաբերելու Եգիպտոսի մշակութային և գիտական հաստատությունների հետ կապերի խորացման ուղղությամբ:

Կիսվել