ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԳՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՅՑԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

Հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստին մասնակցելու նպատակով Երևան ժամանած Հնդկաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Արևմուտքի հարցերով քարտուղար Սանջայ Վերմայի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 4-ին այցելեց Մաշտոցյան Մատենադարան: Հյուրերը Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի ուղեկցությամբ շրջայց կատարեցին թանգարանային համալիրում, ծանոթացան հայ միջնադարյան մատենագրությանը:

Կիսվել

«ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԿԵՐՊԱՐԱՆՔՆԵՐ․ ՁԵՌԱԳԻՐ ԵՎ ՏՊԱԳԻՐ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՈՒ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՆՈՐԱԳՈՒՅՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԸ» 11-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍԵՄԻՆԱՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԱՅՑԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

2011 թ.-ից Երևանում տեղի է ունեում «Հիշողության կերպարանքներ․ ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանման ու վերականգնման նորագույն տեխնոլոգիաները» ամենամյա միջազգային սեմինարը: Այն համախմբում է տարբեր երկրների գրադարանների, թանգարանների, վերականգնման կենտրոնների մասնագետների և հարթակ է հանդիսանում մասնագիտական քննարկման համար: Սույն թվականի հունիսի 24-ին Մաշտոցյան Մատենադարան այցելեցին «Հիշողության կերպարանքներ․ ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանման ու վերականգնման նորագույն տեխնոլոգիաները»

Կիսվել

ԵԱՀԿ ԽՎ ՆԱԽԱԳԱՀ ՄԱՐԳԱՐԵՏԱ ՍԵԴԵՐՖԵԼՏԻ ԱՅՑԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

Հունիսի 16-ին Մաշտոցյան Մատենադարան այցելեց ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մարգարետա Սեդերֆելտի գլխավորած պատվիրակությունը։ Հյուրերը Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի և թանգարանային մասի ղեկավար Նազենի Ղարիբյանի ուղեկցությամբ շրջայց կատարեցին թանգարանային համալիրում, ծանոթացան հայ միջնադարյան մատենագրությանը, Արցախի ձեռագրական ժառանգությանը, այլալեզու ձեռագրերի ցուցադրությանը և արխիվային փաստաթղթերին:

Կիսվել

ՂՐՂԶԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ԺԵԵՆԲԵԿ ԿՈՒԼՈՒԲԱԵՒԻ ԱՅՑԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

Հունիսի 9-ին Ղրղզական Հանրապետության  արտաքին գործերի նախարար Ժեենբեկ Կուլուբաեւի գլխավորած պատվիրակությունն այցելեց Մաշտոցյան Մատենադարան: Հյուրերը Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի ուղեկցությամբ շրջայց կատարեցին թանգարանային համալիրում, ծանոթացան հայ միջնադարյան մատենագրությանը, այլալեզու ձեռագրերի ցուցադրությանը:

Կիսվել

ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԳՈՏԻՆԵՐՈՒՄ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՇԻՆՔԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆ ՎԱԼԵՐԻ ՖՐԵԼԱՆԴԻ ԱՅՑԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

Մայիսի 26-ին Մաշտոցյան Մատենադարան այցելեց Հակամարտության գոտիներում մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի (ALIPH) գործադիր տնօրեն Վալերի Ֆրելանդը և Դաշինքի ծրագրերի պատասխանատու Էլզա Ուրտիզվերեան: Հյուրերը Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի և թանգարանային մասի ղեկավար Նազենի Ղարիբյանի ուղեկցությամբ շրջայց կատարեցին թանգարանային համալիրում, ծանոթացան հայ միջնադարյան մատենագրությանը, Արցախի ձեռագրական ժառանգությանը, այլալեզու ձեռագրերի ցուցադրությանը:

Կիսվել

ԼԻՏՎԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՅՑԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

Մայիսի 20-ին ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ուղեկցությամբ Մաշտոցյան Մատենադարան այցելեց Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդանի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերը Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի և թանգարանային մասի ղեկավար Նազենի Ղարիբյանի հետ շրջայց կատարեցին թանգարանային համալիրում, ծանոթացան հայ միջնադարյան մատենագրությանը:

Կիսվել

ՄԱԿ ԱԽ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԽՄԲԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՅՑԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

Մայիսի 18-ին ՄԱԿ ԱԽ «Իսլամական պետության» և Ալ-Կաիդայի ու փոխկապակցված միավորների հարցերով պատժամիջոցների կոմիտեի վերլուծական աջակցության և պատժամիջոցների մոնիթորինգի խմբի պատվիրակությունն այցելեց Մաշտոցյան Մատենադարան: Հյուրերը թանգարանային մասի ղեկավար Նազենի Ղարիբյանի և գիտական քարտուղար Վահե Թորոսյանի ուղեկցությամբ շրջայց կատարեցին թանգարանային համալիրում։

Կիսվել

ՊՈՂՈՍ ԱԿՈՊՈՎԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՅՑԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

Մայիսի 14-ին Ռուսաստանյան դիվանագետների ասոցիացիայի նախագահ, արտակարգ և լիազոր դեսպան Պողոս Ակոպովի գլխավորած պատվիրակությունն այցելեց Մաշտոցյան Մատենադարան: Հյուրերին դիմավորեցին Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը և գիտնական քարտուղար Վահե Թորոսյանը: Պատվիրակությունը շրջայց կատարեց թանգարանային համալիրում, ծանոթացավ հայ միջնադարյան մատենագրությանը, ինչպես նաև Մատենադարանում պահվող այլալեզու ձեռագրերին:

Կիսվել

ՎՐԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՅՑԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

Ապրիլի 6-ին Վրաստանի Հանրապետության խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի գլխավորած պատվիրակությունն այցելեց Մաշտոցյան Մատենադարան։ Հյուրերը՝ Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի ուղեկցությամբ շրջայց կատարեցին թանգարանային համալիրում, ծանոթացան հայ միջնադարյան մատենագրությանը, ինչպես նաև Մատենադարանում պահվող այլալեզու ձեռագրերին: Պատվիրակությանը ներկայացվեցին նաև աշխարհի տարբեր երկրներում տպագրված հայերեն հնատիպ գրքեր:

Կիսվել

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՄԱԼԹԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՍՊԱՆԻ ԱՅՑԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

Ապրիլի 5-ին Մաշտոցյան Մատենադարան այցելեց Հայաստանում և Վրաստանում Մալթայի Հանրապետության դեսպան Ջորջ Սաիդ-Զամմիթը, որի հետ քննարկվեցին հայ-մալթայական գիտամշակութային համագործակցության հեռանկարները։ Առաջիկայում նախատեսվում է ստորագրել համաձայնագիր Մատենադարանի և Մալթայի ազգային գրադարանի միջև, նաև, 2023թ. Լա Վալետայում կազմակերպել համատեղ ցուցահանդես նվիրված Հայաստանի և Մալթայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին։

Կիսվել