ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ Է ԱՅՑԵԼԵԼ ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹՅԱՆ «ԿԻԼԻԿԻԱ» ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԱՊԵՏ ԳԵՐԱՇՆՈՐՀ ՏԵՐ ՇԱՀԱՆ ԱՐՔ. ՍԱՐԳԻՍՅԱՆԸ

Արա Խզմալյանը ներկայացրել է Մատենադարանի վերջին շրջանի ձեռքբերումները գիտական, գիտատեխնիկական և թանգարանային ոլորտներում:

Բարձր է գնահատվել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության և Մաշտոցյան Մատենադարանի համագործակցությունը հայերեն ձեռագիր ժառանգության պահպանման, վերականգնման ու ուսումնասիրման ոլորտներում:

Գերաշնորհ Տեր Շահան արք. Սարգիսյանը մեծապես կարևորել է նշված ուղղություններով համագործակցությունն առավել խորացնելու անհրաժեշտությունը:

Քննարկվել են Մաշտոցյան Մատենադարանի պատվիրակության՝ փետրվարին Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսություն կատարելիք այցի մանրամասները:

Կիսվել