ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԱՅՑԵԼԵԼ Է ԲԵՅՐՈՒԹԻ ՀԱՅԿԱԶՅԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
Մատենադարանի պատվիրակությունը այցելել է Բեյրութի Հայկազյան համալսարան, հանդիպել համալսարանի նախագահ, Վերապատվելի, դոկտոր Փոլ Հայդոստյանի, համալսարանի Հայկական սփյուռքի ուսումնասիրման կենտրոնի տնօրեն, Հայկազյան հայագիտական հանդեսի պատասխանատու խմբագիր, դոկտոր Անդրանիկ Դաքեսյանի և գրադարանի հայկական բաժնի վարիչ Վերա Կոստանյանի հետ։ Քննարկվել են Հայկազյան համալսարանի և Մատենադարանի համագործակցության հեռանկարները, համատեղ ծրագրերի իրականցման հնարավորությունները։ Կրթական հաստատություններին տրվել են Մատենադարանի գիտական վերջին