ԻՎԱՆ ԿՈՐՉՈԿԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՅՑԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

Սեպտեմբերի 14-ին Սլովակիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարար Իվան Կորչոկի գլխավորած պատվիրակությունն այցելեց Մաշտոցյան Մատենադարան: Հյուրերը մեծ հետաքրքրությամբ ծանոթացան հայ միջնադարյան մատենագրությանը, Արցախի ձեռագրական ժառանգությանը:

Կիսվել

ՆԱՏԱԼԻ ԼՈՒԱԶՈՅԻ ԱՅՑԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

Հուլիսի 21-ին Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ն.Գ. պարոն Ժոնաթան Լաքոտի ուղեկցությամբ Մաշտոցյան Մատենադարան այցելեց Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Նատալի Լուազոն: Հյուրերը՝ Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի ուղեկցությամբ շրջայց կատարեցին թանգարանային համալիրում, ծանոթացան հայ միջնադարյան մատենագրությանը, Արցախի ձեռագրական ժառանգությանը, ինչպես  նաև Մատենադարանում պահվող այլալեզու ձեռագրերին:

Կիսվել

ԻՏԱԼԱԿԱՆ ԱՌԱՋԱՏԱՐ ԼՐԱՏՎԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԱՅՑԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական 22-րդ փառատոնի շրջանակում Երևանում գտնվող Չիկագոյի սիմֆոնիկ նվագախմբի և «Լուիջի Քերուբինի» երիտասարդական նվագախմբի գլխավոր դիրիժոր, Հռոմի օպերայի պատվավոր տնօրեն Ռիկարդո Մուտիին ուղեկցող իտալական մի շարք առաջատար լրատվական գործակալությունների աշխատակիցներ հուլիսի 3-ին այցելեցին Մաշտոցյան Մատենադարան: Հյուրերը՝ Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի ուղեկցությամբ շրջայց կատարեցին թանգարանային համալիրում, ծանոթացան հայ միջնադարյան մատենագրությանը, Արցախի ձեռագրական ժառանգությանը,

Կիսվել

ՔՈՎԵՆԹՐԻԻ ԵՊԻՍԿՈՊՈՍ ՔՐԻՍՏՈՖԵՐԻ ԱՅՑԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

Հունիսի 17-ին Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանի ուղեկցությամբ Մաշտոցյան Մատենադարան այցելեց Լորդերի պալատի անդամ, Քովենթրիի եպիսկոպոս Քրիստոֆերը։ Հանդիպում տեղի ունեցավ Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի հետ:Այցի վերջում հյուրերը ՝ Մատենադարանի տնօրենի ուղեկցությամբ շրջայց կատարեցին թանգարանային համալիրում, ծանոթացան Արցախի ձեռագրական ժառանգությանը:

Կիսվել

Դմիտրի Հասրաթյանի և Յակոբ Խետագուրովի այցը Մատենդարան

Հունիսի 16-ին Մաշտոցյան Մատենադարան այցելեցին Հյուսիսային Օսեթիայի Հանրապետության պատմության և հնագիտության ինստիտուտի գիտաշխատող Դմիտրի Հասրաթյանը և Օսեթիայի ալանական եկեղեցու ավագերեց Յակոբ Խետագուրովը։ Հյուրերին ընդունեց Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը։ Քննարկվեցին հայ-ալանական պատմական հարաբերություններին վերաբերող հարցեր։ Կողմերը պայմանավորվեցին գործնական քայլեր իրականացնել հայ-օսական գիտական կապերի զարգացման ուղղությամբ։

Կիսվել

ԱԲԴՈՒ ՍԱԼԱՄ ԴԻԱԼԼՈՅԻ ԱՅՑԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

Մայիսի 21-ին Երևանում Սենեգալի պատվավոր հյուպատոս Արտաշես Ավոյանի ուղեկցությամբ Մաշտոցյան Մատենադարան այցելեց Հայաստանում Սենեգալի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Աբդու Սալամ Դիալլոն: Հյուրերը՝ Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի ուղեկցությամբ շրջայց կատարեցին թանգարանային համալիրում, ծանոթացան հայ միջնադարյան մատենագրությանը, այդ թվում Արցախի ձեռագրական ժառանգությանը։ Ներկայացվեցին նաև արաբական ձեռագրերի լավագույն նմուշները:

Կիսվել

ՇԱՐԺԱՅԻ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԻՍՏԻՏՈՒՏԻ ՏՆՕՐԵՆԻ ԱՅՑԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

Մայիսի 18-ին Մաշտոցյան Մատենադարան այցելեց Շարժայի ժառանգության ինստիտուտի տնօրեն Աբդուլազիզ ալ-Մուսալլամի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերը՝ Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի ուղեկցությամբ շրջայց կատարեցին թանգարանային համալիրում, ծանոթացան հայ ձեռագրական ժառանգությանը, ինչպես նաև արաբական ձեռագրերի լավագույն նմուշներին: Պատվիրակությունը այցի շրջանակներում այցելեց Մատենադարանի վերականգնման բաժին, ծանոթացավ ձեռագրերի վերականգնման աշխատանքներին: Այնուհետև ծավալվեց զրույց  երկու հաստատությունների միջև համագործակցության հեռանկարների շուրջ:

Կիսվել

«Հրայր և Աննա Հովնանյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Էդիլ Հովնանյանի այցը Մատենադարան

Այսօր Մատենադարան էին այցելել «Հրայր և Աննա Հովնանյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Էդիլ Հովնանյանը և հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Նաիրա Մելիքյանը:Այցի ընթացքում հանդիպեցին նաև Մատենադարանի «Ծաղկելու արվեստը» մանրանկարչական ստուդիայի սաների հետ, ծանոթացան նրանց աշխատանքներին:Նշենք, որ ստուդիայի դասընթացներից մեկը՝ «Թվային մանրանկարչություն»ը, իրականացվում է «Հրայր և Աննա Հովնանյան» հիմնադրամի աջակցությամբ:

Կիսվել

Ժերար Լարշեի այցը Մատենադարան

Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահ Ժերար Լարշեի գլխավորած պատվիրակությունն ապրիլի 25-ին Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտի ուղեկցությամբ այցելեց Մաշտոցյան Մատենադարան: Հյուրերը՝ Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի ուղեկցությամբ, շրջայց կատարեցին թանգարանային համալիրում, ծանոթացան Արցախի ձեռագրական ժառանգությանը։

Կիսվել

ԿԱՐՈԼԻՆԱ ՖԵՐՆԱՆԴԵՍԻ ԱՅՑԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Կենտրոնական Ամերիկայի խորհրդարանի նախագահ Կարոլինա Ֆերնանդեսի գլխավորած պատվիրակությունը այցելեց Մաշտոցյան Մատենադարան: Հյուրերը՝ Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի ուղեկցությամբ շրջայց կատարեցին թանգարանային մասնաշենքում, ծանոթացան Արցախի ձեռագրական ժառանգությանը։

Կիսվել