ԱՍՏԱՆԱՅԻ Լ. Ն. ԳՈՒՄԻԼՅՈՎԻ ԱՆՎԱՆ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՅՑԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

Աստանայի Լ. Ն. Գումիլյովի անվան Եվրասիական ազգային համալսարանի գիտական աշխատողները ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Բոլատ Իմանբաևի ուղեկցությամբ այցելեցին Մաշտոցյան Մատենադարան և հանդիպեցին Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին համատեղ նախագծերի, հետազոտությունների, գիտական և կրթական ծրագրերի իրականացման հնարավորությունը, մասնավորապես Մատենադարանում պահվող հայատառ ղփչաղերեն ձեռագրերի ուսումնասիրման ասպարեզում։
Հանդիպումից հետո հյուրերը շրջայց կատարեցին թանգարանային համալիրում։

Կիսվել