ԱՍՏԱՆԱՅԻ Լ. Ն. ԳՈՒՄԻԼՅՈՎԻ ԱՆՎԱՆ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՅՑԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

Աստանայի Լ. Ն. Գումիլյովի անվան Եվրասիական ազգային համալսարանի գիտական աշխատողները ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Բոլատ Իմանբաևի ուղեկցությամբ այցելեցին Մաշտոցյան Մատենադարան և հանդիպեցին Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին համատեղ նախագծերի, հետազոտությունների, գիտական և կրթական ծրագրերի իրականացման հնարավորությունը, մասնավորապես Մատենադարանում պահվող հայատառ ղփչաղերեն ձեռագրերի ուսումնասիրման ասպարեզում։Հանդիպումից հետո հյուրերը շրջայց

Կիսվել

ԵԹՈՎՊԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՍԻ ՔԱՂԱՔԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՅՑԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

ՀՀ ԱԳՆ Աֆրիկայի և Միջին Արևելքի վարչության պետ Սաթենիկ Զիրեկյանցի ուղեկցությամբ հոկտեմբերի 29-ին Մաշտոցյան Մատենադարան այցելեց Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության Դեսի քաղաքի քաղաքապետ Սամուել Մոլալիի գլխավորած պատվիրակությունը։ Հյուրերը Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի ուղեկցությամբ շրջայց կատարեցին թանգարանային համալիրում, ծանոթացան հայ միջնադարյան մատենագրությանը, Արցախի ձեռագրական ժառանգությանը, այլալեզու ձեռագրերի ցուցադրությանը, այդ թվում եթովպական ձեռագիր մատյաններին ու հմայիլներին, ինչպես

Կիսվել

«ԱՆՏԻԿ ԵՎ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ԲՆԱԳՐԵՐԻ ՄԵԿՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ԽՈՐԱԳՐՈՎ ԳԻՏԱԺՈՂՈՎ

Մաշտոցյան Մատենադարանը, Ռուսաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Համաշխարհային գրականության ինստիտուտը և Ակտուալ հումանիտար հետազոտությունների դպրոցը կազմակերպել են «Անտիկ և միջնադարյան բնագրերի մեկնություններ» խորագրով գիտաժողով։ Այն տեղի կունենա 2022 թ. նոյեմբերի 1-5-ը Մատենադարանի գիտական մասնաշենքի դահլիճում:Տե՛ս գիտաժողովի ծրագիրը:

Կիսվել