ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԱՆՎԱՆԻ ՀԱՅԱԳԵՏ, ՊԱՏՄԱԲԱՆ ԿԼՈԴ-ԱՐՄԵՆ ՄՈՒԹԱՖՅԱՆԻ «ԵՐՈՒՍԱՂԵՄԸ ԵՎ ՀԱՅԵՐԸ» ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ
Հոկտեմբերի 28-ին Մաշտոցյան Մատենադարանում տեղի ունեցավ անվանի հայագետ, պատմաբան Կլոդ-Արմեն Մութաֆյանի «Երուսաղեմը և հայերը» գրքի շնորհանդեսը:Մութաֆյանի նոր գիրքը նվիրված է հայկական Երուսաղեմին։ Գրքում ներկայացված են Երուսաղեմի Հայոց պատրիարքարանում և Սուրբ քաղաքում պահվող հայկական նշխարները՝ սկսած 5-րդ դարից։ Այստեղ ընթերցողը կգտնի Երուսաղեմի տարբեր եկեղեցիներում պահպանվող հայերեն արժեքավոր ձեռագրեր հայատառ խճանկարներ, Կիլիկիայի թագավորների գավազաններ, պատրիարքարանում պահվող և