«ՆԵՐՍԵՍ ՇՆՈՐՀԱԼԻ՝ ԲԱԶՄԱՇՆՈՐՀ ՀԱՅՐԱՊԵՏԸ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ

Միջնադարի մեծ մտածող, բանաստեղծ, աստվածաբան ու շարականագիր Ներսես Շնորհալու (Ներսես Դ Կլայեցի Կաթողիկոս Ամենայն Հայոց (1166-1173) մահվան 850-րդ տարելիցն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2022-2023 թվականների օրացույցում:Մաշտոցյան Մատենադարանը` որպես միջնադարյան հայ գրավոր մշակույթի կարևորագույն կենտրոն, այս հոբելյանի առթիվ ծրագրում է մի շարք միջոցառումներ, այդ թվում՝ «Ներսես Շնորհալի՝ բազմաշնորհ հայրապետը» խորագրով հայագիտական միջազգային

Կիսվել

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ Է ԵՐԱՇԽԱՎՈՐԵԼ «ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏԱՐԱՆՑԻԿ ԱՌԵՎՏՐԻ ՈՒՂԻՆԵՐՈՒՄ XI-XVIII ԴԱՐԵՐՈՒՄ» ԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱՆ

ՀՀ ԿԳՄՍ նախարարության Գիտության կոմիտեն 2020 թ. որոշման համաձայն «Գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակներում «Հասարակական գիտություններ» և «Հայագիտություն և հումանիտար գիտություններ» բնագավառների մասնագիտություններով օտարերկրյա գործընկերոջ ընդգրկմամբ գիտական թեմաների հայտերի մրցույթ» անվանակարգում ֆինանսավորման է երաշխավորել «Հարավային Կովկասը միջազգային տարանցիկ առևտրի ուղիներում XI-XVIII դարերում» գիտական թեման: Մաշտոցյան Մատենադարանի Հանրային կապերի բաժնի աշխատակից Գրետա Գասպարյանը

Կիսվել

«ԱՅԲՈՒԲԵՆՆԵՐԻ ԱՇԽԱՐՀՈՒՄ»

Առցանց Միջոցառում Սեպտեմբերի 23-ին, Երևանի ժամանակով ժամը 12.00-ին, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը «Եվրոպական ժառանգության օրեր» ամենամյա նախագծի շրջանակներում կներկայացնի «ԱՅԲՈՒԲԵՆՆԵՐԻ ԱՇԽԱՐՀՈՒՄ» խորագրով ինտերակտիվ միջոցառումը, որին հրավիրվում են մասնակցելու Հայաստանի եւ արտերկրի հայկական դպրոցների աշակերտները (թիրախային խումբ՝ 9-13 տարեկան)։ Նրանք ուղիղ հեռարձակմամբ առցանց կծանոթանան աշխարհի տարբեր այբուբենների ստեղծման պատմությանը, առանձնահատկություններին, մասնավորապես՝ եւրոպական լեզուներում գործածվող այբբենական համակարգին,

Կիսվել

ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ԽԱՉԻԿ Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ «ՀԱՅԵՐԵՆ ՁԵՌԱԳՐԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԼԵԶՈՒՆ (Թ-ԺԵ.  ԴԱՐԵՐ). ԳԻՐՔ Ա. ՀԻՇԱՏԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԲԱՌԱՊԱՇԱՐԸ» ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆԸ

Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի գիտական խորհրդի որոշմամբ լույս է տեսել Մատենադարանի ավագ գիտաշխատող Խաչիկ Ա. Հարությունյանի «Հայերեն ձեռագրերի հիշատակարանների լեզուն (Թ-ԺԵ.  դարեր)»  աշխատության առաջին մասը, որը նվիրված է Թ-ԺԵ. դդ. հայերեն ձեռագրերի հիշատակարանների բառապաշարի քննությանը: Ուսումնասիրվել և դասակարգվել են գրավոր այս հուշարձաններում գործածված բառերը՝ ըստ համապատասխան շերտերի, ինչպես նաև ընդգծվել են հայերենի զարգացման տարբեր փուլերում

Կիսվել

ԻՍՊԱՆԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ԴԵՍՊԱՆԻ ԱՅՑԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

Սեպտեմբերի 20-ին Մաշտոցյան Մատենադարան այցելեց ՀՀ-ում Իսպանիայի Թագավորության նորանշանակ դեսպան Մարկոս Գոմես Մարտինեսի գլխավորած պատվիրակությունը։ Հյուրերը Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի և թանգարանային մասի ղեկավար Նազենի Ղարիբյանի ուղեկցությամբ շրջայց կատարեցին թանգարանային համալիրում, ծանոթացան հայ միջնադարյան մատենագրությանը, Արցախի ձեռագրական ժառանգությանը, այլալեզու ձեռագրերի ցուցադրությանը:

Կիսվել

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ  ԳԻՏՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ Է ԵՐԱՇԽԱՎՈՐԵԼ «ԱՐՏԱԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐԻ ՀԱՄԱԼԻՐ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ» ԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱՆ

ՀՀ ԿԳՄՍ նախարարության  Գիտության կոմիտեն 2021 թ. որոշման համաձայն «Արվեստագիտություն» անվանակարգում ֆինանսավորման է երաշխավորել «Արտակ Մանուկյան թանգարանի հավաքածուների համալիր ուսումնասիրությունը» գիտական թեման: Մաշտոցյան Մատենադարանի Հանրային կապերի բաժնի աշխատակից Գրետա Գասպարյանը թեմայի նպատակների, արդիականության, կատարման ընթացքի և ակնկալվող արդյունքների մասին զրուցել է գիտական խմբի հետ: Ներկայացրեք խմբի անդամներին: Խմբի ղեկավարն է Մատենադարանի ավագ գիտաշխատող, Ձեռագրատան ֆոնդապահ,

Կիսվել

ԻՐԱՆԻ ԱՐԵՎԵԼՅԱՆ ԱՏՐՊԱՏԱԿԱՆԻ ՆԱՀԱՆԳԻ ՄԺՁԶԲ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆԻ ԵՎ ԹԱՎՐԻԶԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՌԵԿՏՈՐՆԵՐԻ ԱՅՑԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

Սեպտեմբերի 1-ին Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան մշակույթի խորհրդական Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբայիի ուղեկցությամբ Մաշտոցյան Մատենադարան այցելեցին Իրանի Արևելյան Ատրպատականի նահանգի մշակութային ժառանգության, ձեռարվեստի ու զբոսաշրջության կազմակերպության գլխավոր տնօրեն Ահմադ Համզեզադեն, Թավրիզի պետական համալսարանի ռեկտոր, դոկտոր Նասրօլլահ Զադեն, Պետական համալսարանի ռեկտոր, դոկտոր Նաղիդ Փուրը:Հյուրերը շրջայց կատարեցին թանգարանային համալիրում, ծանոթացան հայ միջնադարյան մատենագրությանը: Այցի շրջանակներում հանդիպում տեղի

Կիսվել

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ Է ԵՐԱՇԽԱՎՈՐԵԼ «ՀԱՅԵՐԻ ՇՐՋԱՆՈՒՄ ՊԱՐՍԿԵՐԵՆԻ ՏԱՐԱԾՎԱԾՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ. ՀԱՅԱՏԱՌ ՊԱՐՍԿԵՐԵՆ ԲԱՌԱՐԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՒ ՊԱՐՍԿԵՐԵՆԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՍՏԵՂԾՎԱԾ ՁԵՌԱԳՐԵՐԸ (ԺԶ-ԺԹ. ԴԱՐԵՐ)» ԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱՆ

ՀՀ ԿԳՄՍ նախարարության  Գիտության կոմիտեն 2021 թ. որոշման համաձայն «Լեզվագիտություն, գրականագիտություն» անվանակարգում ֆինանսավորման է երաշխավորել «Հայերի շրջանում պարսկերենի տարածվածության սահմանները. հայատառ պարսկերեն բառարանագրությունը և պարսկերենի ուսուցման համար ստեղծված ձեռագրերը (ԺԶ-ԺԹ. դարեր)» գիտական թեման: Մաշտոցյան Մատենադարանի Հանրային կապերի բաժնի աշխատակից Գրետա Գասպարյանը թեմայի նպատակների, արդիականության, կատարման ընթացքի և ակնկալվող արդյունքների մասին զրուցել է գիտական խմբի ղեկավար,

Կիսվել