ԻՐԱՆԻ ԱՐԵՎԵԼՅԱՆ ԱՏՐՊԱՏԱԿԱՆԻ ՆԱՀԱՆԳԻ ՄԺՁԶԲ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆԻ ԵՎ ԹԱՎՐԻԶԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՌԵԿՏՈՐՆԵՐԻ ԱՅՑԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

Սեպտեմբերի 1-ին Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան մշակույթի խորհրդական Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբայիի ուղեկցությամբ Մաշտոցյան Մատենադարան այցելեցին Իրանի Արևելյան Ատրպատականի նահանգի մշակութային ժառանգության, ձեռարվեստի ու զբոսաշրջության կազմակերպության գլխավոր տնօրեն Ահմադ Համզեզադեն, Թավրիզի պետական համալսարանի ռեկտոր, դոկտոր Նասրօլլահ Զադեն, Պետական համալսարանի ռեկտոր, դոկտոր Նաղիդ Փուրը:
Հյուրերը շրջայց կատարեցին թանգարանային համալիրում, ծանոթացան հայ միջնադարյան մատենագրությանը: Այցի շրջանակներում հանդիպում տեղի ունեցավ Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի հետ: Քննարկվեցին Թավրիզի տարբեր մշակութային հաստատությունների և Մատենադարանի միջև համագործակցության հեռանկարները:

Կիսվել