ՀՐԱՏԱՐԱԿՎԵԼ Է ՕԼԳԱ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻ ԿԱԶՄԱԾ «ՑՈՒՑԱԿ ՄԱՇՏՈՑԻ ԱՆՎԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԵԿԵՂԵՑԱՍԼԱՎՈՆԵՐԵՆ ԵՎ ՌՈՒՍԵՐԵՆ ՁԵՌԱԳՐԵՐԻ» ԳԻՐՔԸ
Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի գիտական խորհրդի որոշմամբ լույս է տեսել Մատենադարանի ավագ գիտաշխատող Օլգա Վարդազարյանի կազմած «Ցուցակ Մաշտոցի անվան Մատենադարանի եկեղեցասլավոներեն և ռուսերեն ձեռագրերի» գիրքը: Աշխատությունը բովանդակում է Երևանի Մաշտոցյան Մատենադարանի Այլալեզու ձեռագրերի հավաքածուի եկեղեցասլավոներեն և ռուսերեն 33 ձեռագրերի և 1 սրբապատկերի գիտական նկարագրությունը, ինչպես նաև սլավոներեն և հին ռուսերեն 10 պատառիկ-պահպանակների և 36 հայերեն