ԱՐԵՎԵԼՔԻ ԱՍՈՐԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ԿԱԹՈՂԻԿՈՍ-ՊԱՏՐԻԱՐՔԻ ԱՅՑԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

Հոկտեմբերի 8-ին Հայաստանում գտնվող Արևելքի ասորական եկեղեցու կաթողիկոս-պատրիարք Մար Ավա 3-րդի գլխավորած պատվիրակությունը այսօր այցելեց Մաշտոցյան Մատենադարան: Հյուրերը Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի ուղեկցությամբ շրջայց կատարեցին թանգարանային համալիրում, ծանոթացան հայ միջնադարյան մատենագրությանը, Արցախի ձեռագրական ժառանգությանը, այլալեզու ձեռագրերի ցուցադրությանը: Պատվիրակությունը նաև ծանոթացավ Մատենադարանում պահվող ասորերեն ձեռագրերին, նրանց պահպանման, վերականգնման և ուսումնասիրման ընթացքին:

Կիսվել