ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ ԲԱՑՎԵՑ «ԺԱՄԱՆԱԿԻՆ ԸՆԴԱՌԱՋ. ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ
Հոկտեմբերի 18-ին Մաշտոցյան Մատենադարանում բացվեց «Ժամանակին ընդառաջ.Վերականգնումը Հայաստանում» խորագրով ցուցահանդեսը, որի շրջանակում ներկայացված են վերջին տարիներին Հայաստանի վերականգնողական արվեստանոցներում մասնագետների կողմից վերականգնած աշխատանքները: Ցուցահանդեսը կայացել է Հայաստանի պատմության թանգարանի, Հայաստանի ազգային պատկերասրահի, Հայաստանի ազգային արխիվի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների, Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի, Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության,«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի հետ համագործակցության