ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ ԲԱՑՎԵՑ «ԺԱՄԱՆԱԿԻՆ ԸՆԴԱՌԱՋ. ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

Հոկտեմբերի 18-ին Մաշտոցյան Մատենադարանում բացվեց «Ժամանակին ընդառաջ.Վերականգնումը Հայաստանում» խորագրով ցուցահանդեսը, որի  շրջանակում ներկայացված են վերջին տարիներին Հայաստանի վերականգնողական արվեստանոցներում մասնագետների կողմից վերականգնած աշխատանքները:

Ցուցահանդեսը կայացել է Հայաստանի պատմության թանգարանի, Հայաստանի ազգային պատկերասրահի,  Հայաստանի ազգային արխիվի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների, Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի, Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության,«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի   հետ համագործակցության շնորհիվ։

«Ժամանակին ընդառաջ.Վերականգնումը Հայաստանում» խորագրով ցուցահանդեսի համադրողն է Արա Հայթայանը, ծրագրի ղեկավարը՝ Գայանե Էլիազյանը:           
Ցուցահանդեսի հովանավորներն են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, Երևանի քաղաքապետարանը, «Մաշտոց» հիմնադրամը, Երևանի կոնյակի գործարանը և մեկ բարերար։

Ցուցահանդեսը կգործի մինչև 2023 թ. հունիսի 30-ը:

Կիսվել