ԱՆԴՐԵՅ ԿՈՎԱՉԵՎԻ ԱՅՑԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

Եվրոպական խորհրդարանում Հայաստանի հարցերով մշտական զեկուցող Անդրեյ Կովաչևը հոկտեմբերի 22-ին այցելեց Մաշտոցյան Մատենադարան։ Հյուրը Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի և թանգարանային մասի ղեկավար Նազենի Ղարիբյանի ուղեկցությամբ շրջայց կատարեց թանգարանային համալիրում, ծանոթացավ հայ միջնադարյան մատենագրությանը, Արցախի ձեռագրական ժառանգությանը, այլալեզու ձեռագրերի ցուցադրությանը։ Պարոն Կովաչևին ներկայացվեց նորաբաց «Ժամանակին ընդառաջ. Վերականգնումը Հայաստանում» ցուցադրությունը։

Կիսվել