ԵԹՈՎՊԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՍԻ ՔԱՂԱՔԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՅՑԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

ՀՀ ԱԳՆ Աֆրիկայի և Միջին Արևելքի վարչության պետ Սաթենիկ Զիրեկյանցի ուղեկցությամբ հոկտեմբերի 29-ին Մաշտոցյան Մատենադարան այցելեց Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության Դեսի քաղաքի քաղաքապետ Սամուել Մոլալիի գլխավորած պատվիրակությունը։ Հյուրերը Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի ուղեկցությամբ շրջայց կատարեցին թանգարանային համալիրում, ծանոթացան հայ միջնադարյան մատենագրությանը, Արցախի ձեռագրական ժառանգությանը, այլալեզու ձեռագրերի ցուցադրությանը, այդ թվում եթովպական ձեռագիր մատյաններին ու հմայիլներին, ինչպես նաև ներկայացվեց նորաբաց «Ժամանակին ընդառաջ. Վերականգնումը Հայաստանում» ցուցադրությունը։

Կիսվել