ԻՏԱԼԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐ ՋԵՆԱՐՈ ՍԱՆՋՈՒԼԻԱՆՈՅԻ ԱՅՑԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

Պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Իտալիայի մշակույթի նախարար Ջենարո Սանջուլիանոյի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 22-ին այցելեց Մաշտոցյան Մատենադարան։ Հյուրերը Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի ուղեկցությամբ շրջայց կատարեցին թանգարանային համալիրում, ծանոթացան հայ միջնադարյան մատենագրությանը։ Պատվիրակությանը ներկայացվեց նաև «Կոստանդին Մեծ և Տրդատ Մեծ. Հայ-հռոմեական դաշինքը պատմության մեջ և պատկերներում» նորաբաց ժամանակավոր ցուցադրությունը։ Ծանոթացան նաև Վերականգնման բաժնի և Ձեռագրապահոցի աշխատանքներին։ Այցի ավարտին նախարարը տպավորությունների գրքում թողեց հետևյալ գրառումը. «Գրքերի շնորհիվ է ճանաչվում և տարածում գտնում մշակույթը։ Գրքերը պատմության վկաներն են, իսկ հայ մշակույթը հին է և հարուստ մշակութային արժեքներով։ Սա մի վայր է, որտեղ պահվում են շատ ավելի խորը արմատներ ունեցող մշակութային կոթողներ»։

Կիսվել