ՆՈՐ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Մաշտոցյան Մատենադարանն ու «Մատենադարանի բարեկամներ» բարեգործական հիմնադրամը երախտագիտություն են հայտնում «Առատաշեն Վայների» ՍՊԸ-ին՝ ի դեմս տնօրեն Վահան Եղոյանի, հիմնադրամի ծրագրերին ցուցաբերած աջակցության համար:«Մատենադարանի բարեկամներ» հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկ Համբարձումյանի և գործարար Վահան Եղոյանի միջև կնքված պայմանագրի համաձայն, բարերարի նվիրատվությունը կուղղվի Մատենադարանի հրատարակչական նախագծերի իրականացմանը:

Կիսվել

ՄԱՇՏՈՑՅԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ ԱՅՑԵԼԵՑ ՀՀ-ՈՒՄ ԻԻՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ

Փետրվարի 28-ին Մաշտոցյան Մատենադարան այցելեց ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին, Կապանում Իրանի հյուպատոսության գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինը և ԻԻՀ աշխատանքի և սոցիալական բարեկեցության նախարար Սեյեդ Սոուլաթ Մորթազավիի գլխավորած պատվիրակությունը։ Հյուրերը Մատենադարանի թանգարանային մասի ղեկավար Նազենի Ղարիբյանի և Մատենադարանի Արևելագիտության բաժնի ավագ գիտաշխատող Իվեթ Թաջարյանի ուղեկցությամբ շրջայց կատարեցին թանգարանային համալիրում։Իվեթ Թաջարյանը

Կիսվել