ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ ԱՅՑԵԼԵՑ ԴՈԿՏՈՐ ՊԱՐԼՕ ՏԷՐ-ՄԿՐՏԻՉԵԱՆԸ

Ապրիլի 1-ին Մատենադարան այցելեց Կալիֆորնիայի պետական համալսարանի (Ֆրեզնո) Հայագիտական բաժնի տնօրեն, դոկտ. Պարլօ Տէր-Մկրտիչեանը, որը 2021 թվականին «Մաշտոց» հիմնադրամի միջոցով Մատենադարանի աշխատակիցների խրախուսման համար հիմնել է «Պարլօ Տէր-Մկրտիչեան» մրցանակը։ Այն նախատեսում է մրցանակ և նյութական միանվագ պարգև երեք անվանակարգում՝ լավագույն գիտահետազոտական աշխատության հեղինակին և բնագրերի հրատարակչին, ինչպես նաև գիտատեխնիկական բնագավառի լավագույն աշխատակցին։
Պարլօ Տէր-Մկրտիչեանը հանդիպում ունեցավ Մատենադարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Մաթևոսյանի, «Պարլօ Տէր-Մկրտիչեան» մրցանակի շնորհման հանձնաժողովի նախագահ Վահան Տեր-Ղևոնդյանի և «Մաշտոց» հիմնադրամի գործադիր տնօրեն Վարդի Քեշիշյանի հետ։ Հանդիպման ընթացքում շնորհակալական խոսքեր ուղղվեցին բարերարին՝ իր նախաձեռնության համար: Վերջինս խոստացավ առաջիկա տարիներին նույնպես շարունակել մրցանակի տրամադրումը։
Այս տարի մրցանակաբաշխությունը կկայանա մայիս ամսին:

Կիսվել