ԼՅՈՒՔՍԵՄԲՈՒՐԳԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՓՈԽԽՈՍՆԱԿ ՋՈՒՆԱ ԲԵՐՆԱՐԴԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՅՑԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

Պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի փոխխոսնակ Ջունա Բերնարդի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 28-ին այցելեց Մաշտոցյան Մատենադարան։ Հյուրերը Մատենադարանի թանգարանային մասին ղեկավար Նազենի Ղարիբյանի ուղեկցությամբ շրջայց կատարեցին թանգարանային համալիրում, ծանոթացան հայ միջնադարյան մատենագրությանը։

Կիսվել