ԱՍՈՐԵՐԵՆ ԱՎԵՏԱՐԱՆԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԸՆԹԱՑՔԸ ԵՎ ՄԱՇՏՈՑՅԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ ՊԱՀՎՈՂ ՁԵՌԱԳՐԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ

Մարտի 10-ին Մաշտոցյան Մատենադարանում տեղի ունեցավ դասախոսություն՝ նվիրված գրավոր ժառանգության փրկության և պահպանության ուղուն, ասորերեն ավետարանի վերականգնման ընթացքին և Մաշտոցյան Մատենադարանում պահվող ձեռագրերի վերականգնման ճանապարհին։Դասախոսության ավարտին մասնակիցները դիտեցին ‹‹Վերականգնումը Հայաստանում. Ժամանակին ընդառաջ›› ցուցահանդեսի մասին պատմող ֆիլմը և շրջայց կատարեցին վերականգնման աշխատանքներին նվիրված ցուցասրահում։Բանախոսությամբ հանդես եկավ Մատենադարանի Վերականգնման բաժնի ավագ վերականգնող Լիլիթ Բաչաչյանը։

Կիսվել