ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ՝ ՆՎԻՐՎԱԾ ԳՐԱՎՈՐ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՓՐԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՂՈՒՆ, ԱՍՈՐԵՐԵՆ ԱՎԵՏԱՐԱՆԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԸՆԹԱՑՔԻՆ

Դասախոսություն՝ նվիրված գրավոր ժառանգության փրկության և պահպանության ուղուն, ասորերեն ավետարանի վերականգնման ընթացքին, վերականգնող մասնագետի դերին և Մաշտոցյան Մատենադարանում պահվող ձեռագրերի վերականգնման ճանապարհին։ Դասախոսության ավարտին նախատեսվում է ‹‹Վերականգնումը Հայաստանում. Ժամանակին ընդառաջ›› ցուցահանդեսի մասին պատմող ֆիլմի դիտում և շրջայց վերականգնման աշխատանքներին նվիրված ցուցասրահում։ Բանախոսն է Մատենադարանի Վերականգնման բաժնի ավագ վերականգնող Լիլիթ Բաչաչյանը։ Ձեր մասնակցությունը կարող եք հաստատել.

Կիսվել

ԼՅՈՒՔՍԵՄԲՈՒՐԳԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՓՈԽԽՈՍՆԱԿ ՋՈՒՆԱ ԲԵՐՆԱՐԴԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՅՑԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

Պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի փոխխոսնակ Ջունա Բերնարդի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 28-ին այցելեց Մաշտոցյան Մատենադարան։ Հյուրերը Մատենադարանի թանգարանային մասին ղեկավար Նազենի Ղարիբյանի ուղեկցությամբ շրջայց կատարեցին թանգարանային համալիրում, ծանոթացան հայ միջնադարյան մատենագրությանը։

Կիսվել